Լրահոս
Օրվա լրահոսը

Բախվել են «Հայինկասացիայի» աշխատակցի «Օպելն» ու դեսպանատան «Տոյոտան». կան վիրավորներ

Հունվար 14,2013 14:45

Այսօր՝ հունվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:30-ի սահմաններում Իսակովի պողոտայից դեպի Աթենքի փողոց ընկած ճանապարհահատվածում՝ Հրազդան տոնավաճառի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Արմեն Մանուկյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 34 TԼ 746 համարանիշի և Երևանի բնակիչ՝ 43-ամյա Արթուր Խաչատրյանի վարած «Տոյոտա» մակնիշի 99 D30 ARM համարանիշի ավտոմեքենաները :

Ըստ «Shamshyan.com»– ի,   վթարի հետևանքով «Օպելի» վարորդ Ա. Մանուկյանն ու ուղևոր՝ Սիրիայի հանրապետության քաղաքացի, 46-ամյա Լուսինե Մխմյլջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Արմեն Գասոյանը: Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ «Օպելի» վարորդը աշխատում է «Հայինկասացիայում»՝ որպես հերթապահ օպերատոր, իսկ «Տոյոտայի» վարորդը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, իսկ ավտոմեքենան հաշվառված է ԱՄՆ դեսպանատան հաշվեկշռում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031