Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ-ն ԵՊՀ-ի հետ կապ չունի՞

Հունվար 17,2013 11:01 Share
Աջակցեք aravot.am-ին

Վերջերս համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, արված դեռ 2008-ին, որտեղ Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի արդեն իսկ «հռչակավոր» դեկան Էդիկ Մինասյանը սպառնում է ուսանողներին, թե հանրահավաքներին մասնակցողները կհեռացվեն բուհից։

Երեկ կառավարության շենքի նախասրահում փորձեցինք այս առնչությամբ մեկնաբանություն ստանալ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանից։ Թե ինչ ստացվեց դրանից, դատեք ինքներդ։

– Պարոն Աշոտյան, Էդիկ Մինասյանի վերջին…

– Չեմ մեկնաբանում Մարտի 1-ի դեպքի հետ կապված դասագրքում

տեղ գտած…

– Ոչ, ոչ, խոսքը հանրահավաքներին մասնակցելը արգելելու մասին է։

– Ես չեմ մեկնաբանում Էդիկ Մինասյանին եւ Էդիկ Մինասյանի հետ

կապված…

– Բայց նա ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկանն է:

– Դիմեք Երեւանի պետական համալսարան, որը ունի ամբողջական

ազատություն, որոշելու իր կադրային խնդիրները։

– Իսկ դուք, որպես քաղաքացի…

– Հանգիստ թողեք Էդիկ Մինասյանին։ Կարծում եմ, պետք է հետեւողականորեն զբաղվել այն մարդկանց…

– Իսկ եթե դեկանը Սահմանադրություն է խախտում։

– Թույլ կտա՞ս ավարտեմ։

– Խնդրեմ։

– Պետք է զբաղվել, հետեւողականորեն զբաղվել այն քաղաքական

գործիչների եւ մարդկանց պատասխանատվությամբ, բարոյական պատասխանատվությամբ, որոնք պատրաստ են Մարտի մեկի դեպքերը

դնել քաղաքական բանակցությունների եւ սակարկումների զոհասեղանին։ Ավարտվեց։ Հայտնի գաղտնալսման, հայտնի ձայնագրության…

– Խոսքը այդ ձայնագրության մասին չէ…

– Ես ասեցի արդեն…

Ասաց արդեն Աշոտյանն ու գնաց։

Հ. Գ.

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: