ՀՀԿ խորհրդի անդամ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երեք ամսով երկարացվեց։
Գործող վարչախումբը կարողացել է ստեղծել մի այնպիսի մեխանիզմ, որի միջոցով Աշոտյանին ներքաշել է դատական անվերջանալի շրջապտույտի մեջ՝ երեք տարի շարունակ սահմանափակելով նրա ազատությունն ու ընդդիմադիր քաղաքական գործունեությունը։
Ազատության սահմանափակմամբ կարելի է ժամանակավորապես խոչընդոտել քաղաքական գործչի գործունեությունը, բայց հնարավոր չէ լռեցնել նրա գաղափարները, կոտրել նրա սկզբունքներն ու քաղաքական համոզմունքները, որոնց Արմենը հավատարիմ է մնում՝ իր հրապարակային խոսքով ու քաղաքական ասելիքով։
Կարդացեք նաև
Դատարանից այլ որոշում ակնկալելը, թերևս, միամտություն կլիներ։ Այս հյուծիչ գործընթացը, իմ համոզմամբ, շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական հետապնդումների ու ռեպրեսիաների դեմ չի ձևավորվել իրական և սկզբունքային հանրային դիմադրություն»։



















































