Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել մեքենաներ և օգնել ուղևորներին

Հունվար 18,2013 10:31

Հունվարի 17-ին, ժամը 22.58-ին ահազանգ է ստացվել, որ ձնաբքի պատճառով Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն-Մադինա միջհամայնքային ավտոճանապարհին արգելափակվել է մոտ 20 ավտոմեքենա. անհրաժեշտ է փրկարարների օգնու­թյունը:

Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները տարհանել են արգելափակված ավտոմեքենաների ուղևորներին (մոտ 35 մարդ) և արգելափակումից դուրս բերել մեքենաները:

***

Հունվարի 18-ին, ժամը 03.43-ին ահազանգ է ստացվել, որ բքի և վատ տեսանելիության պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել Տաշիր-Մեծավան ավտոճանա­պարհին:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները Տաշիր քաղաք են տարհանել արգելափակված մեքենաների ուղևորներին (40 մարդ) և արգելափակումից դուրս բերել «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենա 6 ուղևորով:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031