Հունվարի 25-ին Ռուսաստանի պետական դումայի շենքի մոտ էին եկել միասեռականների իրավունքների պաշտպանները, որպեսզի հերթական անգամ իրենց բողոքը հայտնեն միասեռականության քարոզչության արգելման օրենքի կապակցությամբ: Արվամոլներին ու լեսբուհիներին ծեծելու էին եկել ուղղափառ ակտիվիստները՝ ինչպես իրենք էին իրենց անվանում: Ըստ բլոգեր zyalt-ի՝ նրանք եկել էին խաչերով, սրբապատկերներով, ձեւերով ու ներկանյութերով: Մինչ այդ սոցիալական ցանցերում «ուղղափառները» կոչ էին արել համախմբվել, որպեսզի «ավելի շատ մռութներ ջարդվեն ու տապալվի այս ցույցը»:
Բախումները սկսեցին այն բանից հետո, երբ երկու աղջիկներ սկսեցին համբուրվել: Դժգոհ ակտիվիստները սկսեցին նրանց վրա ձվեր ու ներկ նետել, ինչ որ մեկը նաեւ արցունքաբեր գազ օգտագործեց: Ոստիկանությունը որոշեց թույլ չտալ ծեծկռտուքը եւ սկսեցին բերման ենթարկել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: