
Նրա խոսքեով՝ իրեն 5 տարի է պետք պետությանը ծառայելու համար. «Եվ ես, որպես ձեզ հաշվետու գործիչ, 5 տարի անց ասելու եմ՝ ոչ թե շարունակելու եմ ընտրությունը իշխելու, հարստանալու համար, այլ ժողովրդին վերադարձնելու այն, ինչ իրենն է՝ կենսաթոշակ, աշխատատեղ, աշխատավարձ: Մեր տեսակն այն է, որ վայր է դնում Րաֆֆի անունը, կուսակցական դրոշը եւ ասում է, որ սա մի պետություն է, մի դրոշ, մի զինանշան: Սրա համար է, որ մտել ենք պայքարի մեջ: Ամենահեշտ ճանապարհը տանը նստելն է ու ասելը, որ մենք մեր գործն արել ենք, բայց դա բավական չէ»:
Պարոն Հովհաննիսյանը վստահեցրեց, որ ոչինչ կանխորոշված չէ. «Բացի Աստծո կամքից: Հնարավոր է ամեն ինչ, եթե ժողովուրդը ցանկանա, ոչ թե ասի՝ կքվեարկեմ, բայց ինչպե՞ս պաշտպանեմ քվեն: Միասին պետք է մեր պարտքը կատարենք, տնից դուրս գանք, անգամ,եթե կեղծիք իջեցնեն, մեր գերակշիռ մասնակցությամբ հաղթենք այդ կեղծիքին: Ես գնում եմ դեպի այն Հայաստանը, ոտեղ հայ մարդը եւ հայ քաղաքացին է թագավորում երկրում եւ ուրիշ ոչ մեկը: Եկե՛ք ինձ հետ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև


















































