Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյան. «Ավելի լավ է քննադատեն,քան՝ ցուցափեղկ ջարդեն»

Հունվար 29,2013 23:04

Սերժ Սարգսյանը հանդուրժողականության կողմնակից է

Հունվարի 29-ին Բերդի կինոթատրոնում հանդիպման ժամանակ  պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության  Տավուշի մարզային ծառայության  պետ Ռաֆիկ Մուրադյանը  Սերժ Սարգսյանին հարցրեց, թե չի կարծո՞ւմ, որ այս ժամանակաշրջանում քաղաքական կուսակցությունների եւ դրանց լրատվամիջոցների  նկատմամբ իշխանությունը չափից ավելի հանդուրժող է, որ դա կարող է բացասական հետեւանքներ ունենալ:

Սերժ Սարգսյանն ասաց, որ  այդպես չի կարծում,որ միմյանց նկատմամբ պետք է հանդուժող լինենք,  քաղաքակիրթ աշխարհում առաջին հերթին լեզվով  եւ մտքով են պայքարում եւ ոչ թե բռունցքներով եւ հավելեց.«Ավելի լավ չէ՞ այդպես արտահայտվեն, քան դուրս գան փողոց, դագանակ վերցնեն, որպեսզի պատահած ցուցափեղկը ջարդեն»:

 Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031