Սյունիքի մարզի և ԻԻՀ Արևելյան Ատրպատական նահանգի միջև
գոյություն ունեցող բարեկամական և փոխշահավետ տնտեսական կապերի ամրապնդման և համագործակցության զարգացման նպատակով` այսօր Կապանում իրանական արտադրության ապրանքների ցուցահանդես էր կազմակերպվել, որտեղ ցուցադրության էր դրվել նաեւ իրանական տրակտորներ:

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը շեշտեց, որ հարեւան երկիրը Հայաստանին կարողացել է ձեռք մեկնել դժվարին պահերին, եւ մինչեւ օրս հուսալի գործընկեր է հանդիսանում: «Անկախության 21 տարիների ընթացքում միակ հուսալի ճանապարհը Իրան-Հայաստան ճանապարհն է: 2008թ.-ի օգոստոսին Ռուսաստանի եւ Վրաստանի ընդհարումների ժամանակ իրանական կողմը բացեց ճանապարհները եւ ամբողջությամբ հնարավորություն տվեց ցորենի, վառելիքի, սննդի տեղափոխությունն իրականացնել այդ ճանապարհով: Էսօր մենք ունենք տնտեսական լուրջ խնդիրներ. Իրան-Հայաստան գազամուղը, բարձրավոլտի 3-րդ գիծն է կառուցվում, ՀԷԿ-ի կառուցման մեկնարկը տվեցինք, արդենք օրակարգում քննարկվում է Իրան-Հայաստան երկածթգծի կառուցման հարցը, հյուսիս-հարավ ճանապարհը պետք է կառուցվի: Մի խոսքով, ունենք խնդիրներ, որոնք օրակարգում են, եւ մի մասն արդեն սկսված է: Սա մեզ մեծ հույս է տալիս եւ պարտավորեցնում է, որ հարաբերություները կարողանանք ամրապնդենք ու շարունակենք, եւ մենք` սյունեցիներս, պետք է փորձենք այդ հարաբերությունների մեջ ունենանք մեր լուրջ դերակատարումը, մենք կամուրջ ենք հանդիսանալու», – ասաց Սյունիքի մարզպետը:
Գյուղատնտեսական ոլորտում Սյունիքի մարզի հետ կապված ծրագրերի եւ ստորագրված համաձայնագրի մասին կանդրադառնանք առաջիկայում:
Կարդացեք նաև
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































