
Միջոցառման ընթացքում անցկացվեցին ձմեռային խաղեր, ներկայացվեցին մշակութային համարներ։ Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց մասնակցել կրակային պատրաստության դասընթացի։ Իրենց լավագույնս դրսևորած և առավելագույն թիրախներ խոցած երիտասարդները պարգևատրվեցին։
«Դավիթբեկյան ուխտեր» երիտասարդական ՀԿ խորհրդի նախագահ Ռուդոլֆ Սարգսյանը նշեց, որ «Կապանյան ձմեռ» խորագրով ծրագիրն ավանդական է, անցկացվում է արդեն երրորդ տարին, և տարեցտարի ընդլայնվում է միջոցառմանը մասնակցող երիտասարդների թիվը։ Ըստ Ռ. Սարգսյանի՝ միջոցառման նպատակն է համախմբել երիտասարդներին, նրանց առօրյան դարձնել առավել հագեցած, կապանցի երիտասարդների շրջանում սերմանել առողջ ապրելակերպ։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն















































