Լրահոս
Օրվա լրահոսը

New York Times. Տիգրան Համասյանն ու Յո-Յո Ման՝ Վիլչեկի մրցանակակիր

Փետրվար 05,2013 19:29

Տիգրան Համասյանը արժանացել է Վիլչեկի մրցանակին: Գրում է «Նյու Յորք թայմս» թերթը:

35 000 դոլար մրցանակին, որը տրվում է Վիլչեկ հիմնադրամի կողմից ժամանակակից երաժշտությունում հաջողությունների հասնելու համար, բացի Տիգրան Համասյանից, ևս երկու երաժիշտ է արժանացել՝ ծնունդով բրիտանացի Ջեյմս Աբրահարտը, որը հայտնի է JHart անունով  և գանացի երգահան Սամուել Բազավուլը:

Գլխավոր մրցանակը՝ 100 000 դոլար, բաժին է հասել աշխարհահռչակ թավջութակահար, ազգությամբ չինացի Յո-Յո Մային:

Վիլչեկ հիմնադրամը ստեղծվել է ԱՄՆ-ում բնակվող, օտար երկրում ծնված, հաջողության հասած գիտնականներին և արվեստագետներին խրախուսելու համար: Այն հիմնդրել է Չեխոսլովակիայից ԱՄՆ գաղթած գիտնական Յան Վիլչեկը:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728