
Նա հայտարարել է, թե իբր կուսակցությունում ոչ ոք տեղյակ չի եղել կայացված գործարքների ու գումարների մասին, մասնավորապես. «Որպես կուսակցության քաղխորհրդի անդամ՝ ես բացարձակապես այս գործարքներից տեղյակ չեմ եղել: Ո՛չ ես, ո՛չ քաղխորհրդի մեկ այլ անդամ չի տեսել հաշվետվություն, որտեղ գրված է, թե 21 միլիոնը որտեղ է ծախսվել… »:
Ներկայացնում ենք կուսակցության քաղաքական խորհրդի որոշումների մի մասը, որը լրացուցիչ անգամ ի ցույց է դնում նրաց բարոյական կերպարը:
Ե’վ Ղ.Մեհրաբյանը, և’ Պ.Գևորգյանը նաև իրենց ստորագրությամբ որոշել են կուսակցության վարձակալած տարածքը ենթավարձակալությամբ տրամադրելու ՀՀ ՍԱՊՀ Արաբկիրի տարածքային կենտրոնին (հավելված 1) և իրենց ստորագրությամբ հաստատել են կուսակցության ֆինանսական հաշվետվությունները (հավելված 2, 3):
Կարդացեք նաև
Հ.Գ.-1. Իրենց պատվիրատուի կողմից թիրախ ընտրված կուսակցության նախագահ Պ.Մակեյանի ստորագրությունը ֆինանսական փաստաթղթերում բացակայում է, քանի որ նա ազատազրկված էր:
Հ.Գ.-2. «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությունը այսուհետև չի արձագանքելու հաճախորդների կեղծիքներին ու զրպարտանքներին:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության
լրատվական ծառայություն


















































