Լրահոս
Օրվա լրահոսը

Համալսարանն անավարտ վարչապետին դիպլոմ տվեցին վարչապետության ժամանակ, դու վարչապետ ես, իսկ իմ համալսարան ավարտած տղաները ստիպված գյուղատնտեսությամբ են զբաղված. Մակեյան

Փետրվար 27,2024 21:55

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի որդին, որը շների մարտի դեպքով նախաձեռնված քրեական վարույթով որպես վկա է ներգրավված, դեռեւս չի հարցաքննվել, թեեւ ավելի վաղ ծանուցել էին ներկայանալ հարցաքննության: Ըստ Մակեյանի՝ տղայի հարցաքննությունը հետաձգվել է Արթիկում նույն օրը ոսկու շուկայի թալանի պատճառով, քննիչները զբաղված են եղել այդ դեպքով: Հիշեցնենք, որ շնամարտը տեղի էր ունեցել 2023 թվականի աշնանը:

Պարոն Մակեյանը Aravot.am-ին ասաց, որ օրեր առաջ 200 հոգով Շիրակի մարզում կրկին շներ են կռվեցրել, ինքն էլ անձամբ այդ մասին ահազանգել է համացանցում, բայց իր ահազանգի հետքերով իրավապահները համապատասխան գործողություններ չեն ձեռնարկել. «Ո՛չ ոստիկանություն, ո՛չ իշխանություն, ո՛չ մի հետեւանք: Այսինքն՝ տղայիս մասնակցությամբ շնամարտի դեպքով վարույթ նախաձեռնելուց հետո արդեն սա երրորդ շնամարտն է նախաձեռնվում, ամեն անգամ անդրադառնում եմ դրան»:

Մակեյանը վստահեցնում է՝ իր տղան կոնկրետ թիրախավորված է, վարույթն էլ պատահական չէ. «Ինձ բացատրեցին, որ միայն տղայիս ու ձեռքի շանն են նկարել, մյուս կողմը չեն էլ նկարել, որպեսզի թիրախը հստակ պարզ լինի, տղաս թիրախն է: Նպատակն է ցույց տան՝ ինչպես է 40 տարեկան տղան շանը գզվացնում, մրցույթը տանում: Վարկաբեկելու խնդիր է, իշխող ընտանիքի ոճն է մարդկանց վարկաբեկել, վիրավորել: Իրենք, որ տեսնում են իրենց դեմ պայքարը գնում է քաղաքակիրթ ճանապարհով, իրենք այդ ճանապարհը չեն ընկալում, կստանան պատասխանն ինչ էլ անեն: Իմ երեխեքը տասնյակ հոդվածներ են իրենց վրա ունեցել, բայց ոչ մի խնդիր չի եղել: Բայց այս աստիճանի հոդված, որ փորձեն վիրավորել ու տպավորություն ստեղծել՝ տեսեք ինչով են զբաղված: Համալսարանն անավարտ, կիսագրագետ տղա, վարչապետին դիպլոմ տվեցին վարչապետության ժամանակ, դու վարչապետ ես, իսկ իմ համալսարան ավարտած տղաները ստիպված գյուղատնտեսությամբ են զբաղված»:

Վարույթի շրջանակում Մակեյանին տեղեկություններ են հասել, որ իր տղայի մասնակցությամբ շնամարտը նկարել են առաքիչ ներկայացած հատուկ ծառայությունների աշխատակիցներ:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
26272829