Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորում ընտրությունն առայժմ պասիվ է ընթանում

Փետրվար 18,2013 10:53

Այցելել ենք թիվ 30/12, 30/22, 30/23, 30/25, 30/26 ընտրատեղամասեր: Մինչեւ ժամը 10-ը ընտրությունը պասիվ էր, ընտրողները քիչ էին: Թիվ 30/23 ընտրատեղամասի նախագահին խնդրեցինք տեղեկություններ տալ ընտրողների քանակի վերաբերյալ, թե 9.30-ի դրությամբ քանի մարդ է քվեարկել: Նախագահն ասաց, որ իրավասու չէ որեւէ տեղեկություն հայտնել, նա իրավասու է միայն իր վերադասին: Սակայն քիչ անց ինձ տեղեկացվեց, որ  ընտրատեղամասում 1576 ընտրողից ժամը 9.30-ի դրությամբ քվեարկել է 50 մարդ:

Հանձնաժողովի անդամները եւս նկատեցին, որ ընտրությունը պասիվ է ընթանում, նաեւ ասացին, որ ընտրատեղամասում ցուրտ է, իրենք մրսում են: 30/25 ընտրատեղամասում ընտրողները խումբ-խումբ էին գալիս, իսկ 30/26-ում՝ երկու կին առանց գրանցվելու մոտեցել էին քվեատուփին եւ ուզում էին քվեարկել, սակայն հանձնաժողովի նախագահը նկատեց դա եւ վերացրեց թերությունը:

30/26 տեղամասի դիմաց «Գելափ» կազմակերպությունը «էքզիթ փոլլ» է անցկացնում: Տեղամասից դուրս եկող ամեն 7-րդ քաղաքացուն նրանք հարցաթերթիկ են տալիս, որը գցում են իրենց «քվեատուփի» մեջ, իսկ ժամը մեկ հաշվում են արդյունքները եւ փոխանցում «Արմնյուզին» ու «Եվրոնյուզին»:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728