Լրահոս
Ո՞ւմ ճանապարհն է TRIPP-ը
Օրվա լրահոսը

«Արգելանքը վերացել է. Վանաձոր համայնքում ավագանին պետք է ընտրի համայնքի ղեկավար»

Նոյեմբեր 18,2026 16:24 Share
Աջակցեք aravot.am-ին

«Անկախ դիտորդ» դաշինքը սույն հայտարարությամբ իրազեկում է Վանաձոր համայնքի ավագանու բոլոր անդամներին, որ արգելանքը վերացած է։ 2026 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ ԱՆ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կարճել է թիվ 08473977 կատարողական վարույթը, որը հարուցվել էր  ՎԴ/13416/05/21 վարչական գործով։

Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 64-րդ հոդվածի 1.1 հոդվածի համաձայն՝ նորընտիր ավագանու առաջին նիստն օրենքի ուժով գումարվում է (…) ընտրությունների արդյունքները դատարան բողոքարկելու դեպքում՝ դատական ակտի պաշտոնական հրապարակումից հետո՝ 10-րդ օրը:

Ընտրությունների արդյունքների վերաբերյալ դատական ակտը (ՀՀ Վճռաբեկ դատարանի որոշումը) փաստացի հրապարակվել և ուժի մեջ է մտել 2023 թվականի սեպտեմբերի 1-ին, սակայն արգելանքը շարունակում էր գործել այլ դատական վեճի առկայության պատրվակով։

Այսպիսով, ավագանու նիստի անցկացման օրը պետք է ընդունել կատարողական վարույթի կարճման օրվանից հաշված 10-րդ օրը՝ նոյեմբերի 20-ը։

Վանաձորի ավագանու խմբակցությունների ղեկավարներին հորդորում ենք կազմակերպել օրենքի ուժով գումարվող ավագանու նիստը, հանրությանը, Վանաձոր համայնքի ընտրողներին իրազեկել համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով նիստի գումարման ժամի վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30