Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են քվեատուփերը ճեղքերով եւ ինչու կնոջ փոխարեն քվեարկեց ամուսինը

Փետրվար 18,2013 14:48

ԿԸՀ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Նունե Հովհաննիսյանը վստահեցնում է, որ թիվ մեկ ընտրատարածքի 1/6 տեղամասի քվեատուփի ճեղքի մասին ահազանգը կեղծ էր. «Այդ միջադեպի հետ կապված պետք է ասեմ, որ որեւէ ճեղք առկա չէ: Բոլոր քվեատուփերը նույնն են, թափանցիկ են եւ ներքեւի մասում ունեն փոքրիկ անցքեր, 4 անցք, եւ որեւէ ճեղք չկա»,- Aravot.am-ին ասաց տիկին Հովհաննիսյանը: «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի դիտորդներն առավոտից ահազանգում են, որ տարբեր տեղամասերում հանձնաժողովների նախագահները տարբեր պատճառներով բացակայում են:

Տիկին Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ նրանք դրա իրավունքն ունե՞ն եւ արդյոք նրանց բացակայությունը չի խանգարում ընտրական գործընթացին, տիկին Հովհաննիսյանն ասաց, որ նման ահազանգ չեն ստացել: Անդրադառնալով լցոնումների ու կուտակումների մասին ահազանգերին, նա ասաց, որ բաց քվեարկության մասին ահազանգը վերաբերել է թիվ 32 ընտրատարածքի տեղամասերին, բայց պարզվել է, որ բաց քվեարկություն չի եղել, այլ մի կին փորձել է հիվանդ մոր փոխարեն քվեարկել. «Ինչը կանխվել է հանձնաժողովի նախագահի կողմից: Վերջինս ոչ քվեաթերթիկ է ստացել, ոչ էլ քվեարկել է»:

Անդրադառնալով տեղամասերից մեկում կնոջ փոխարեն ամուսնու քվեարկությանը՝ ասաց. «Կինը ի վիճակի չի եղել, իսկ օրենքով թույլատրվում է օգնելը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728