Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Գիզիրյանը հրաժարական տվեց. Մեկնաբանում են «Ժառանգությունում»

Փետրվար 23,2013 00:16

«Մարզպետի լավ աշխատանքը իշխանության թեկնածուի շուրջ գայլեր հավաքելը չէ: ՀՀ նախագահի այս քայլը, որով աշխատանքից ազատվում է այն մարզպետը, որի մարզում «Ժառանգությունը» ջախջախիչ քվեներ է հավաքել, ամենեւին էլ ապահով Հայաստանի մասին չի խոսում»,- Aravot.am-ին Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանի հրաժարականի լուրն այսկերպ մեկնաբանեց «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:

Նրա խոսքերով՝ ՀՀԿ-ում պաշտոնների «քաստինգ» է սկսվել.                                  «Հանրապետական կուսակցության ներսում արշալույսները խաղաղ չեն, որովհետեւ ՀՀԿ-ի ներսում շատերը սպասում են, թե որտեղ պետք է  տեղ ազատվի, որ գնան այնտեղ: Հիմա ՀՀԿ-ի ներսում տարբեր պատիժներ են լինելու նրանց համար, ովքեր բավարար քվեներ չեն ապահովել Սերժ Սարգսյանի համար: Բայց պարոն Սարգսյանը պետք  է հասկանա, որ այդ կուսակցության շատ դեմքեր խայտառակում են իրեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728