Աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը «АиФ.ru»-ի հետ զրույցում վստահություն է հայտնել, թե շախմատի աշխարհի 16-րդ չեմպիոն դառնալու է նորվեգացի Մագնուս Կարլսենը: «Զարմանալի կլինի, եթե Կարլսենը չեմպիոն չդառնա՝ իր տաղանդով, արդյունքներով, անգամ՝ պատմական զարգացման տրամաբանությամբ», – ասել է Կասպարովը, որը մի որոշ ժամանակ մարզել է նորվեգացուն: Նրա կարծիքով Կարլսենի ամենաիրական մրցակիցներն են Լեւոն Արոնյանն ու Վլադիմիր Կրամնիկը:
Այլ կարծիք ունի Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը: Համաշխարհային օլիմպիադայի եռակի եւ աշխարհի թիմային չեմպիոնը «»Armenpress»»-ին տված հարցազրույցում ասել է. «Հավակնորդների մրցաշարին մասնակցելն արդեն իսկ մեծ ուրախություն է…Մրցաշարին մասնակցել եւ չհաղթելն արդեն իսկ պարտություն է»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Թող, որ համարիչները լինեն տարբեր, բայց թող ընդհանուր լինի ձեր հայտարարը պարոնայք;