«Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնում աշխատանք փնտրող հաշմանդամություն ունեցող անձանց թիվը ավելացել է»,-այդ մասին այսօր Լոռու մարզպետարանի նիստերի դահլիճում «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Լոռու մարզային հանձնաժողովի» ընդլայնված նիստի ժամանակ տեղեկացրեց Վանաձորի զբաղվածության մարզային կենտրոնի տնօրեն Արա Առաքելյանը:
Եթե Լոռու մարզում գրանցված չզբաղված աշխատանք փնտրողների մեջ հաշմանդամություն ունեցող անձանց ցուցանիշը 2011 –ին 115 է եղել, ապա 2012 –ին այն ավելացել է` դառնալով 146:
«ենթադրելի է որ հաշմանդամների նկատմամբ տարվող աշխատանքների ուշադրությունը ավելի է բարձրացել, եւ արդյունավետությունը նույնպես, քանի որ գրանցվողների թիվը ավելի շատ է, եւ հետաքրքրությունն է ավելացել»:
Կարդացեք նաև
Նա, սակայն, հավելում է, որ թեեւ դիմողները շատ են, բայց կենտրոնում գրանցված հաշմանդամություն ունեցող անձանց մեջ աշխատանքի տեղավորվածների թիվը դեռեւս փոքր է:
«Օրինակ Լոռու մարզի գրանցված աշխատանք փնտրողների շրջանակներում 956 –ից ընդամենը 17 հաշմանդամներ են, որ տեղավորվել են աշխատանքի, նույնը Վանաձորում` 531-ից ընդամենը 9 հաշմանդամ է աշխատանքի տեղավորվել»:

«Այսինքն` նրանցից յուրաքանչյուր երրորդը կենսաթոշակ է ստանում: Առաջին խմբի հաշմանդամ են 947-ը, 2-րդ խմբի` 8718-ը, 3-րդ` 6666, մանկուց հաշմանդամ են 730 երեխա, ծնողազուրկ են 2666 երեխաներ, որոնցից 55-ը երկկողմանի»:
Նա նշեց, որ ծնողազուրկ երեխաների թիվը մարզում ավելացել է:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ


















































