Ինչպես արդեն այսօր տեղեկացրել ենք՝ Ագրարային համալսարանի մոտ դասադուլ-ակցիայի ժամանակ , «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Տաթեւ Խաչատրյանի պատմելով, համալսարանականներից մեկը իր գլխին կոշտ իր էր գցել: Ավելի ուշ նա մեզ պատմեց, որ չի տեսել ոչ իրը գլխին գցողին, ոչ էլ՝ գլխին գցած իրը. «Միայն զգացի, որ կոշտ էր, գլուխս ուժեղ ցավեցրեց»:
Ավելի ուշ լրագրողի կողքին կանգնածները նրան պատմել են, որ ծամոնի տուփ են գլխին գցել: Իսկ այլ ականատեսներ էլ մեզ պատմեցին, որ սիգարետի տուփ են ՀԺ-ի թղթակցի գլխին գցել:
Լրագրողը այդ հարցով դիմել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: Նա էլ փորձել է համալսարանականներից պարզել արարքի հեղինակին, հետո նկատողություն արել:
Միջադեպից աղմուկ հանած ակտիվիստները ոստիկաններից պահանջում էին կոնկրետ վայրում կոնկրետ քայլեր ձեռնարկել: Պարոն Օսիպյանն էլ լրագրողին հորդորեց՝ եթե կան փաստեր, գրավոր ներկայացնի ոստիկանություն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































 
                         
          
          
                                     
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   