Լրահոս
Օրվա լրահոսը

Խոշոր ավտովթար՝ Իսակովի պողոտայում. կան վիրավորներ

Մարտ 02,2013 10:36

Այսօր՝ մարտի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Երևանում: Ժամը 8:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևան քաղաքի բնակիչ 29-ամյա Կառլեն Միրզոյանի վարած «Մերսեդես Բենս» մակնիշի 28 ՍԼ 916, Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 63-ամյա Վագիս Հակոբյանի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի 30 ՍՍ 690 և «Լադա Սենս» մակնիշի 13 ՍՕ 385 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը shamshyan.com -ում , ըստ նախնական տեղեկությունների, վթարի վայրից 4 հոգի տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված անձանց և «Լադա Սենս» մակնիշի վարորդի ինքնությունը:

Հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ «Լադա Սենս» մակնիշի ավտոմեքենան վարել է Ոստիկանության ակադեմիայի կուրսանտ, որի մեջ եղել են այլ կուրսանտներ ևս, և հենց նրանք են հիվանդանոց տեղափոխվածները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031