

Ամբաստանյալ Աշոտ Աբրահամյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը դատարանում հայտնեց, որ դահլիճի փոքր լինելու պատճառով հազիվ են տեղավորվել եւ որ իրենք հեռու են գտնվում իրենց պաշտպանյալներից: Նա խնդրեց, որ դատարանը հաշվի առնի այդ հանգամանքը եւ հաջորդ դատական նիստը Շենգավիթ կամ Աջափնյակ-Դավիթաշեն դատարանների մեծ դահլիճներում կազմակերպվի: Դատավորը տեղեկացրեց, որ դահլիճի հետ կապված առկա է տեխնիկական խնդիր եւ ինքը կդիմի դատական դեպարտամենտին՝ խնդրի հետ կապված:
Վազգեն Խաչիկյանի պաշտպանն է ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ժորա Վարոսյանը (Լոռու մարզի փաստաբաններից), որն ասաց, որ իր պաշտպանյալի գործի նյութերին ծանոթանալու ժամանակ ի հայտ են եկել այնպիսի հանգամանքներ, որոնց մասին ինքը կներկայացնի դատաքննության փուլում:
Նա նաեւ ասաց, որ Խաչիկյանը անցյալ տարվա սեպտեմբերի 28-ից է անազատության մեջ, առողջության հետ կապված խնդիրներ այս պահին չունի, իսկ շրջանառության մեջ դրված՝ իբրեւ թե գումարներ յուրացնելու հետ կապված, մասնավորապես 71 միլիոնի մասին, լրատվամիջոցները կհամոզվեն, որ այդ թվերը անընդհատ փոխվում են:
Կարդացեք նաև
Տեղեկացնեմ, որ մեղադրանքը պաշտպանում են երեք մեղադրողներ՝ Հովհաննես Ենոքյանը, Կարեն Հովհաննիսյանը եւ Ռոստոմ Դանիելյանը: Դատական հաջորդ նիստը նշանակվեց մարտի 19-ին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































