Լրահոս
Օրվա լրահոսը

Սելիմի լեռնանցքը եւ Բերդ- Ճամբարակ ճանապարհահատվածը դեռ փակ են

Մարտ 05,2013 18:38 Share
Աջակցեք aravot.am-ին

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է
Մարտի 5-ին՝ ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղում է  ձյուն, լեռնանցքներում ուժեղ քամի է:
Սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով փակ են Սելիմի լեռնանցքը, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով և ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական, հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:

ՀՀ ՏԿՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել