Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն ինչ կանենք, որ այդ ընկերությունն իր աշխատանքները կատարի կամ էլ տուգանքների ենթարկվի, եւ կանենք դա շատ վատ ձեւով»․ Ավինյանը սպառնաց

Սեպտեմբեր 08,2026 16:57 Share

Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձավ հարցին, թե ո՞րն է պատճառը, որ Իսակով-Արշակունյաց ճանապարհի շինարարությունը պետք է մեկնարկեր մարտին, բայց սեպտեմբերին է մեկնարկում։

Ավինյանն ասաց, որ մրցութային շրջափուլը բավականին երկար է տեւել, քանի որ ունեին մտահոգություններ հաղթող ընկերության հետ կապված։ «Պետք է շատ անկեղծ լինեմ՝ մենք դեռեւս մինչեւ այս պահը ունենք որոշակի մտահոգություններ ընկերության հետ կապված։ Այդ մտահոգություններն ամփոփվել ու ուղարկվել էին մեր միջազգային գործընկերներին։ Մեր միջազգային գործընկերներն, այնուամենայնիվ, պնդեցին, որ այդ ընկերությունը համապատասխանում է բոլոր չափորոշիչներին, որոնք ի սկզբանե մրցութային փաթեթում ներդրված են եղել։ Եվ այս պահի դրությամբ մենք ակնկալում ենք 18 ամսվա ընթացքում շինարարության սկիզբ եւ ավարտ։ Խոսքը գնում է Արշակունյաց-Իսակովի մասին։ Բուն շինարարության մեկնարկը տրվելու է սեպտեմբերի սկզբին»,- ասաց Ավինյանը։

Տիգրան Ավինյանը նշեց․ «Արդյոք կկարողանա այդ ընկերությունն իրականացնել աշխատանքները, ես վստահ չեմ, չեմ կարող սա վստահորեն պնդել։ Բայց մենք մեզանից կախված ամեն ինչ կանենք, որ այդ ընկերությունն իր աշխատանքները կատարի կամ էլ համապատասխան տուգանքների եւ տույժերի ենթարկվի՝ մեր ժամանակն այսքան խլելու համար։ Եվ կանենք դա շատ վատ ձեւով, ես ձեզ երաշխավորում եմ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նա նաեւ հավելեց, որ միջազգային գործընկերների հետ հարաբերությունները կախված են նրանից, թե այս ընկերությունն ինչպես կիրականացնի աշխատանքները։ «Եթե հանկարծ այնպես ստացվի, որ այս ընկերությունն իրապես չի կարողանում իրականացնել այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեին նախանշված մրցույթով, շատ լուրջ խոսակցություն մեր միջազգային գործընկերների հետ է լինելու։ Այս ծրագրից կախված են մեր միջազգային գործընկերների հետ հետագա մեր հարաբերությունները։ Ես հուսով եմ, որ մեր հարաբերություններում մի հատ մեծ սեպ չի խրվելու այդ շինարարի կամ այս շինարարության պատճառով»,- ասաց Ավինյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930