Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Խուրշուդյան. «Իսկ Ադիբեկյանը սթա՞փ վիճակում էր դա ասելուց»

Մարտ 12,2013 15:47

Aravot.am-ը «Ժառանգության» խոսնակ Հովսեփ Խուրշուդյանից խնդրեց մեկնաբանել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի` այսօր լրագրողների հետ հանդիպմանը հնչեցրած այն կարծիքը,  թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը թուլության նշան է: «Իսկ Ադիբեկյանը սթա՞փ վիճակում էր դա ասելուց: Եկեք ամեն անլուրջ մարդու ասածները չմեկնաբանեմ»,-նշեց Հովսեփ Խուրշուդյանը:

Ահարոն Ադիբեկյանի դիտարկման շուրջ, թե Հովհաննիսյանն իրավունք չունի խոսել ժողովրդի անունից, պարոն Խուրշուդյանն ասաց. «Իրավունք ունի այնքանով, որքանով ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ` ժողովրդի կողմից»:

Մեր զրուցակցի խոսքով. «Պարոն Հովհաննիսյանը բավական հստակ ասել է, որ պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը, եւ ինչպես նա է նշել, Սերժ Սարգսյանը չպետք է կեղծ երդում տա Աստվածաշնչի վրա, իսկ Վեհափառն էլ չպետք է օրհնի այդ կեղծ երդումը»:

 Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Андрей says:

    Интрестно какой АЙКЮ у этого социолога-видимо 20-25

  2. Mushegh says:

    Որևէ մեկը իրեն հարց չի տալիս արդյոք ինչու է սոցիոլոգ Ադիբեկյանը քաղաքական հայտարարություններ անում իր մասնագիտական ոլորտից շատ ու շատ հեռու: Դա պատվերի մի մասն է երևի որովհետև այլ բացատրություն չկա: Լռությունը այս պահին նրա ամենաճիշտ ու պրոֆեսիոնալ վարքը կլիներ, եթե չլիներ ստացած գումրը վաստակելու(отрабатывает) խնդիրը:

  3. Կ. says:

    նշված սոցիոլոգը ընդամենը սեփական անձի անհաջող PR-ով է զբաղված…..

  4. Андрей says:

    Да действительно отрабатывает-но тогда его место на пласс Пегаль в париже

  5. Anahit says:

    Շուտով կգա այն երանելի ժամանակը,երբ Ադիբեկյանի մտքի «գոհարնեռը»կօգտագործվեն երգիծական հանդեսներում.

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031