Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Մարտ 13,2013 20:28

Aravot.am-ի տեղեկություններով՝ այսօր լուսադեմին ինքնավնասման է դիմել ՀՀ արդարադատության նախարարության Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկի կալանավոր Զավեն Մակարյանը:

Շինանարարության համար նախատեսված այրող հեղուկ- լուծիչը (растворитель) նա լցրել էր իր վրա: Մեր տեղեկություններով՝ նրան տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց՝ Այրվածքաբանության կենտրոն, որտեղ նա գտնվում է չորս հսկիչների հսկողության ներքո: Նախնական տեղեկության համաձայն՝ նման վարքի պատճառը եղել է երեկվա դատական նիստը, որի ժամանակ նա վեճի է բռնվել մեղադրողի հետ:

Այդուհանդերձ, հարց է, թե որտեղի՞ց է դատապարտյալի խցում հայտնվել այդ հեղուկը:

Ի դեպ, այս կալանավորը առաջին անգամ չէ, որ ինքնախեղման է դիմում: «Առավոտը» արդեն տեղեկացրել է, որ կես տարի առաջ նա փորձել էր էլեկտրալարերով խեղդել իրեն, սակայն չէր հաջողել: Նա տառապում է բազմաթիվ հիվանդություններով,  եւ մի քանի անգամ դիմել է ինքնավնասման:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031