Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնկրետ մտահոգություններ

Մարտ 16,2013 13:00

Մենք՝ հայերս, սիրում ենք քննարկել գլոբալ հարցեր՝ «սրա վերջն ի՞նչ է լինելու» շարքից: Այդ վերացական քննարկումներում պարտադիր պետք է լինեն «ռեժիմ» եւ «ժողովուրդ» հասկացությունները, որոնք, Աստված գիտե, թե ինչ են իրականում նշանակում: Ես, ցավոք, չեմ կարողանում բարձրանալ աբստրակցիայի այդ մակարդակի վրա եւ այդ պատճառով մտահոգված եմ կոնկրետ մարդկանցով եւ կոնկրետ խնդիրներով:

Ես չեմ ուզում, որ դասախոսներին ազատեն աշխատանքից՝ իրենց քաղաքական դիրքորոշումը հայտնելու համար: Ես չեմ ուզում, որ Սեւանի քաղաքապետի մասին իր կարծիքը հայտնած կնոջը քարշ տան ոստիկանություն: Ես չեմ ուզում, որ իշխանական թիմում լինեն «ընտրությունների ժամանակ ձայներ բերող» տղերք կամ խմբեր, որովհետեւ հետագա 5 տարիների ընթացքում այն «տղերքն» ու խմբերը շատ թանկ են նստում պետության եւ հենց իշխանության վրա: Ես չեմ ուզում, որ Սերժ Սարգսյանի անուն-ազգանունը գրվի փոքրատառով, որովհետեւ նախ՝ դրա մեջ որեւէ հերոսականություն չեմ տեսնում, դա այսօր միանգամայն անվտանգ զբաղմունք է, երկրորդ՝ դրանից ո՛չ երկրից գնացող մարդկանց թիվն է պակասում, ո՛չ էլ կոռուպցիան: Ես չեմ ուզում, որ Թոխմախի Մհերը կամ Շմայսը լինեն պատգամավորներ՝ զբաղեցնելով ավելի գրագետ եւ ավելի բանիմաց մարդկանց տեղը: Ես չեմ ուզում, որ Սուրիկ Խաչատրյանը լինի մարզպետ, որովհետեւ հենց նման մարդկանց պատճառով են դատարկվում մեր քաղաքներն ու գյուղերը: Ես չեմ ուզում, որ մի թեկնածուի կողմնակիցները մյուս թեկնածուի կողմնակիցներին համարեն թշնամի, սադրիչ, ծախված եւ այլն: Ես չեմ ուզում, որ հրապարակներում կազմվեն «պրոսկրիպցիոն» ցուցակներ՝ այն մարդկանց, ովքեր «ժողովրդի» հետ չէին եւ «ռեժիմի» դեմ չէին պայքարում: Ես չեմ ուզում, որ «ստվերային», իսկ այնուհետեւ՝ ընդդիմության հաղթանակի դեպքում «լուսավոր» կառավարության կազմի մեջ լինեն մարդիկ, որոնք առավել բարձր են գոռում հանրահավաքներում. դրա փորձը մենք մասամբ ունենք՝ 1988-ի Շարժումից հետո: Ես ուզում եմ, որ Տիգրան Առաքելյանը դուրս գա բանտից: Վերջապես, ես շատ եմ ուզում, որ մեր բոլոր քաղաքական գործիչները գոնե մի քիչ նման լինեն տիկին Անահիտ Բախշյանին:

Այդ ամենին քաղաքականացված եւ վերացական մտածողության բարձունքները նվաճած իմ հայրենակիցները կպատասխանեն. «Ամեն ինչ լավ կլինի, երբ ժողովուրդը տապալի ռեժիմը»: Շատ հնարավոր է: Հրաշալի կլիներ, որ «ժողովրդի» եւ «ռեժիմի» այդ (հուսով եմ՝ խաղաղ) մրցամարտից հետո Հայաստանում բարեկեցիկ եւ երջանիկ կյանք սկսվեր: Բայց չեմ կարծում, որ այն կլինի կատարելապես երջանիկ, այնքան երջանիկ, որ դարձյալ պետք չլինի մտածել կոնկրետ մարդկանց եւ կոնկրետ երեւույթների մասին:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (38)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Իսկ ով է ուզում… նրանք ել չեն ուզում,… բայց այլ կերպ չեն կարող …

  2. Aram says:

    Ախր Ձեր ուզածում ոչ միայն աբստրակցիա, այլև ուտոպիայի տարր չկա: Ըդամենը մարզպետը պիտի հասկանա, որ մարզը իր հորից ժառանգություն ստացած տնամերձ չի, որ ՀՀ նախագահն վերջապես հասկանա, որ նա 5 տարով Հայաստանի կառավարիչն է, այլ ոչ ՏԻՐԱԿԱԼԸ և պետք է այնպես կառավարել, որ վերընտրվի, իսկ անհաջողության դեպքում կամ վերընտրվելուց 5 տարի հետո դասախոսություններ կարդա, վերլուծություններ անի, փորձագետ ու խորհրդական աշխատի: Դրան հասնելու ընդամենը 1 տարբերակ կա. ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ: Երբ դրան հասնում են էվոլյուցիոն ճանապարհով / Դանիա, Շվեյցարիա ևն /, կատարյալ է, եթե ոչ. ապա հեղափոխությունը ընդամենը ժամանակի հարց է, ուղղկի ժողովուրդն է արյունահոսում, հաճախ նաև դա չհասկացողները, Կարլ 1-ի, Լյուդովիկոս 16-ի բախտը բերեց, նրանք ընդամենը գլուխները կորցրին, իսկ Սադամ Հուսեյնի ու Կադաֆիի բախտները այնքան էլ չբերեց, առաջնը նաև որդի ու թոռ կորցրեց, իսկ երկրորդի թեման 18+-ի ոլորտից է: Ցավոք մենք Իրաքին ու Լիբիային ավելի մոտ ենք, քան Ֆրանսիային ու Անգլիային:
    Հ. Գ. Միայն ազատ, այսինքն ժողովրդավար երկրից չի արտագաղթի Ս. Սմբատյանի կարգի շնորհալի երաժիշտը, իսկ եթե նրանք մեկնեն Հայաստանից, ապա համերգների կամ երկարաժամկետ աշխատանքի և նրանց մասին կգրեն հայ դիրիժոր / բժիշկ, նկարիչ ևն /, այլ ոչ թե ֆրանսիացի. ազգությամբ հայ դիրիժոր / բժիշկ, նկարիչ ևն / :

  3. 1915ARM says:

    Գերագույն իշխանությունը ժողովրդի կամքնե;

    • կայծակ փալանճեան says:

      Միթէ հնարաւոր է խօսքերով բացադրել ազգի մը ՑԱՒԸ, բուժել փորձել զայն,զոր այլեւս անբուժելի է…քանի դեռ սահամանափակ հարեւանի հետ ԲԻԶՆԵՍ են ջատագովում, աչքները , ականջները ամուր փակած ԻՇԽԱՆՆԵՐ:Իշխաններ? միթէ դեռ ունենք սոքա….դա ունեն Մոնաքո, Անդոռռա,Լիխտենշտայն Principality ներ….
      Ես կարծում էի Հայաստան ունի միայն ազգընտիր Կ Ա Ռ Ա Վ Ա Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն եւ չկան Իշխաններ-առաջին հերթի հարկաւոր է այդ ԲԱՌԻ չքացումը առօրեայ խօսակցութիւններից:
      Գործածեցեք խնդրեմ Կառավարութիւն, նախարար, Ազգային ժողովի անդամ եւ ոչ (Ի) …..
      Թողնէնք….երբ սխալ են բացադրւում-գործածւում շատ այլ բառեր…..
      Երկիրը գնում է Դէպի Յատուկ տեսակի , կասէի եզակի Գլօբալիզացեայ-աչքները լոյս մեծապետականների….իրենց թակարդում ընկած մեր Հայրենիք Հայաստանը,վայլեն թող:
      Ափսոս ի դերեւ անցան ԱՐՁԱԿԱ-ՀԱՅՐԵՆԱՍԷՐՆԻՍ ԵՐԱԶԱՆՔ-ՑԱՆԿՈՒԹԻՒՆՔ…..

    • EDWARD says:

      //Ցավոք մենք Իրաքին ու Լիբիային ավելի մոտ ենք, քան Ֆրանսիային ու Անգլիային://
      ——————–
      Ես համամիտ էմ ձեզ, եթե դուք ”մենք” բառի տակ նկատի ունեք Հայաստանի էլիտան, հիմնականում քաղաքական եւ տնտեսական.

  4. Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

    էլի՞ ժողովուրդը

    • Մարգար Մախսուդյան says:

      Որպեսզի ՛՛ժողովուրդ՛՛ եզրը հալածյալի կարգավիճակ չստանա, դիմենք Սահմանադրության 2-րդ հոդվածին.
      ………………………………………….Հոդված 2.
      Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին:
      Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:
      Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Վախ, ցավդ տանեմ, դուխիդ մեռնեմ, դու ժողովրդի յանից ես խոսում, էդ սերժական Արամի պորտն էլ տեղն ես դնում:

        • Մարգար Մախսուդյան says:

          Արամ ջան, եթե ժամանակ չունեք, կարող եք չպատասխանել, չենք նեղանա. տենց բաներ ե՞նք տեսել:

  5. Մարգար Մախսուդյան says:

    Հոդվածն, ըստ էության մեր իրականության հայելային անդրադարձն է՝ ներկայացված ցանկությունների ու գնահատականների տեսքով: Մաթեմատիկորեն արտահայտված՝ տրված է հավասարման ձախ մասը: Փորձեմ ամբողջացնել այն.
    Ըստ իս՝ Հոդված + բանականություն + դատողություն = իշխանափոխություն + անհրաժեշտություն + օդի(ջրի) * պես:
    Ինչ վերաբերում է հոդվածի ամփոփիչ մտքին, թե՝
    ՛՛Բայց չեմ կարծում, որ այն կլինի կատարելապես երջանիկ, այնքան երջանիկ, որ դարձյալ պետք չլինի մտածել կոնկրետ մարդկանց եւ կոնկրետ երևույթների մասին՛՛, ապա կարծում եմ, որ այսօր մեր խնդիրը ոչ թե տոտալ երջանկության ապահովումն է, այլ տոտալ դառնության ու հուսալքության հաղթահարումը:

  6. Փիրուզ says:

    Որպես կանոն մենք միավորվում ենք անհատի, ոչ գաղափարի շուրջ: Անշուշտ գաղափարը անհատն է առաջադրում, բայց անհատի մահից, քաղաքական դաշտից դուրս գալուց հետո մեզ մոտ այդ գաղափարը անէանում է: Արևմտայան աշխարում կար Կոկո Շանել, Ստիվ Ջոբս, Վերսաչի, հիմա նրանք չկան, բայց նրանց գաղափարը ապրում է, այն բրենդ է, այն ֆինանսներ է բերում: Մենք ունեինք Մանթաշով, Գյուլբենկյան, որոնք միայն պատմություն են, անցյալ, նրանք ներկայում չկան: Կոկո Շանելը կա, Մանթաթովը չկա…Թող մեզանից յուրաքանչյուրը նայի իր շրջապատում: Ես երիտասարդ պատմաբան եմ և իմ փորձառությունից ելնելով, կարող եմ ասել, որ մեր բնագավառում որպես կանոն տարեց, փորձառու դասախոսների, մասնագետների մահանալուց հետո են միայն մտածում, թե ով պիտի փոխարինի նրանց: Որևէ մեկը ստեղծեց դպրոց, աշակերտների խումբ, որոնք պիտի իր կենդանության օրոք ստանան նրա կուտակած փորձը, իսկ մահվանից հետո շարունակեին նրա ուսումնասիրությունը այնտեղից, ուր այն կանգ էր առել ??? Ցավալին այն է, որ ոչ այդ տարեց դասախոսը, ոչ էլ տվյալ գիտական հաստատությունը չեն մտածում հեռու ապագայի մասին: Նույնը քաղաքական և բազմաթիվ այլ ասպարեզներում է: Ամեն անգամ հեծանիվ ենք հայտագործում, շրջափուլային մի անառողջ մթնոլորտ է, որը ոչ թե սպիրալաձև է զարգանում, այլ շրջանաձև կրկնվում է յուրաքանչյուր ինտերվալը մեկ: Հուսամ` կհասցնեմ իմ բնագավառում գոնե մեկ մասնագետ “աճեցնել”, նախքան զառամյալ տատիկ դառնալը:))

  7. Galust Yenokyan says:

    «Ես չեմ ուզում, որ «ստվերային», իսկ այնուհետեւ՝ ընդդիմության հաղթանակի դեպքում «լուսավոր» կառավարության կազմի մեջ լինեն մարդիկ, որոնք առավել բարձր են գոռում հանրահավաքներում. դրա փորձը մենք մասամբ ունենք՝ 1988-ի Շարժումից հետո: Ես ուզում եմ, որ Տիգրան Առաքելյանը դուրս գա բանտից: Վերջապես, ես շատ եմ ուզում, որ մեր բոլոր քաղաքական գործիչները գոնե մի քիչ նման լինեն տիկին Անահիտ Բախշյանին:»

    Ինձ համար շատ հետաքրքիր է պարոն խմբագիր, հարգելի Արամ Աբրահամյան, թե Դուք եւ բոլոր «մակարդակով» հայերը Երեվանում ինչպես են պատկերացնում «ընդդիմության հաղթանակը» եւ ինչ են սպասում որ Րաֆֆին պիտի անի ու չի արել որ հոդվածներ էն գրում թերթերում, պախարակում նրան որ պասսիվ հացադուլ անելով է զբաղված… Ինչ է կարծում էին Րաֆֆին Սասունցի Դավիթ է թուրն առած պիտի «ջարդի իշխանական բուրգը»: Իմ ծանոթ, բարեկամ մի քանի «մակարդակով» մարդիկ ոչ ընտրության են գնացել, ոչ էլ գնում են հանրհավաքների, թերեվս, «անմակարդակ ԺՈՂՈՎՐԴԻ» հետ, այն «ժողովուրդ» հասկացողության որ Ձեզ համար դժար է հասկանալ: Ճիշտն ասած ես Հայրենիքում «անմակարդակ ախպարի» ընտանիքից եմ եղել, հայրս հասարակ բանվոր էր, չնայած սիրում էր Իտալական օպերաներից իր համար երգել, երիտասարդ տարիներին Ջազ Բանդում էր նվագել…Ես ինքս այն «անմակարդակներից» եմ որ մասնակցում եմ հանրահավաքների ուրիշ «անմակարդակ» հայերի հետ, ցավոք պայմանների բերումով Հայրենիքից դուրս: Գուցե Ստալինյան ժամանակների իրավիճակը կա Հայաստանում, կներեք եթե տեղյակ չեմ: Իրենց «բարձր ինտելեկտի տեր» համարող Երեվանցիները չգիտեմ ինչու արդեն համարում են որ «խաղն ավարտված է … էլեկրիչեստվո կոնչիլոս» : Ես էլ երեվի միամիտ եմ «Րաֆֆու նման» որ թերեվս ինտելիգենտ «ժողովուրդՀայերի» ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐԱՆՈՑ բազմությունը կլինի Ազատության հրապարակում… եվ Րաֆֆին ՍԿՈՒՏԵՂԻ ՎՐԱ ԿՄԱՏՈՒՑԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ, բայց ավաղ նրանք իրենց տանը նորից վերընթերցում են Ալբեր Քամյուի «Օտարը»…

    • GAG says:

      Ես վստահ են,որ Ձեր պես շատ շատերն են կասկածում որ կլիլի կատարյալ…Բայչ չեմ հասկանում Ձեր ուզածը,/ նաև սկսել եմ կասկածել ձեր ազնվությանը/ ինչ է գոնե չարժի վերացնել ակնհայտ <>, որոնք հովանավորվում են ու շատ դեպքերում հենց <> իշխանությունները…

  8. Տիգրան says:

    Մարդկայնորեն լրիվ հասկանում եմ քեզ… Իհարկե, ամեն ինչ համար չեն մեղավոր իշխանությունները, բայց իշխանությունները մեղավոր են ամեն մի վատի դեմ ուղղորդված պայքար չկազմակերպելու համար: Այնպիսի տպավորություն է, որ իշխանությոններին ընդհանրապես չի հետաքրքում ես երկիրը, ժողովուրդը, երկրի ապագան… Ուրեմն, ամեն ինչ պետք է սկսել արդար ընտրություններից… Այս իշ-անությունները անզոր են եղել ապահովել ազատ ընտորթուններ, ուրեմն նրանք պետք է հեռանան… Եթե իշխանությունն ի վիճակի չէ այդ հասարակ խնդիրը լուծել, էլ ինչի համար է, է; ինչպես կարող այլ` ավելի բարդ, խնդիրները լուծել… Այդ բոլորը, որ նշել ես քո հոդվածում, նպատակային ներքին քաղաքականություն իրագործելու դեպքում մեկ-երկու տարոըմ կարելի է արչմատախիլ անել… Եթե գողական Հայը իրեն բավական վայելուչ է պահում ԱՄՆ-ում կամ ԵՎրոպայում, ոյւրեմն ապերասանությունը մարդու էությունը չէ, միջավայրն է ստիպում այդպիսի լինել… Որ ասպարեզում, որ հարթության վրա էլ քննենք այդ բոլոր խնդիրները, լուծումը հանգում է միակին` Րաֆի Հովհաննիսյանին պետք է մոտեցնել պետության զեկին, եթե նույնիսկ նա հոգնի, եթե նույնիսկ նա ինչ-ինչ պատճառներով որոշի նահանջել… Այս պայմաններում նա հենց այն ուժն է, որը գիտակցում է և կարող է նաև քաղաքակրթություն բերել… Ժողովուրդը ծատ լավ գիտակցել է այդ ամենը և գիտակցաբար է կատարել իր ընտրությունը… Եթե մի պահ մտածենք, որ դրանք Րաֆիի ձայները չեն, ուրեմն քվեները պետք է հավասարաչափ բաշխվեին, բայց Րաֆին ստացել ձայների գերակշիռ մասը, ուրեմն ժողովուրդն ընտրել է հենց նրան և այդ փաստը կապացուցվի քաղաքապետի ընտրչություններում, իհարկե, եթե արդար ընթանան… Այ, այ հրատապ խնդիր` ամեն ինչ անել, որ չլինեն հերթական կեղծ ընտրություններ… Թեև մի կողմից էլ ապշում ես, թե ինչ չափ պետք է հուռանալ, որ այսքանից հետո էլ պատրաստ լինել նորից կեղծելու` անտեսելով ազգային շահը, անտեսելով որ ցանկացած կեղծ ընտրություն պետությունն ու ազգը հետ են մղում հարյուրավոր տարիներ` դեպի վայրագ, անմիտ, անապագա անցյալ…

  9. Մեկնաբան says:

    Մի շատ հետաքրքիր ամերիկյան քաղաքական խորհրդատու, Բիլլ Ուիխտերմանը, ասել, որ քաղաքականությունը մշակույթից հոսանքն ի վար է:
    Տարբեր ձևակերպումներով այս միտքն արտահայտվել է նաև հայկական իրականությունում: Օրինակ, Վազգեն Սարգսյանն ասում էր, որ ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ բանակն է: Այլ համատեքստում, ներկա պաշտպանության նախարարը, մեկնաբանելով բանակում գոյություն ունեցող բարքերը, ասել է, օրինակ, որ ծառայողներն իրենց հետ բանակ են բերում փողոցային բարքերը:
    Երբ ես վերջին անգամ Երևանում էի, ու անցնում էի մի միջնակարգ դպրոցի կողքով, ակամայից լսում էի մի խումբ 13-15 տարեկան տղաների խոսակցությունը: Դա ահավոր մի բան էր: «Գողական» խոսակցալեզուն նրանց ինքնահաստատման ստանդարտն է, փաստորեն:
    Հայ մայրերը Հանրապետական Կուսակցության կամ ԲՀԿ-ի համար հատուկ երեխաներ չեն ծնում: Հանրապետական սևհարյուրակային երիտասարդներն, օրինակ, սրիկաներ չեն դառնում հանրապետական դառնալուց հետո: Նրանք սրիկա են դառնում իրենց ընտանիքներում ու հետո են գալիս հանրապետական կուսակցություն: Այստեղ խնդիրը Հանրապետական Կուսակցությունը չէ: Հանրապետական Կուսակցությունը պարզապես իշխող կուսակցությունն է: Եթե այսօր մեկ այլ կուսակցություն իշխող դառնա ու կրիտիկական զանգված ձեռք բերելու համար սկսի բաց դռների քաղաքականություն վարել, ապա ամբողջ խարանը կլցվի այդ կուսակցությունը: Սա արդեն եղել է: Սա տեղի ունեցավ ՀՀՇ-ի հետ: Երբ այն ստիված եղավ ընդլայնել իր շարքերը ու իշխանության եկավ, նախկին վարչակարգի խարանը լցվեց ՀՀՇ: ՀՀՇ-ն այլ ճար չուներ, քան ընդունել նրանց: Երբ ՀՀՇ-ն կորցնում էր իր իշխանությունը և նժարը թեքվում էր դեպի Հանրապետական, այդ խարանը ՀՀՇ-ից լցվեց Հանրապետական: Եթե վաղը, մի հրաշքով, «Ժառանգություն» կուսակցությունը դառնա իշխող՝ նույնը տեղի կունենա վերջինիս հետ:
    Համեմատաբար դժվար չէ նվիրյալ գաղափարների շուրջը հավաքել 20, կամ անգամ 200 ազնիվ, կարող ու նվիրյալ անձնավորություն Հայաստանում: Շատ դժվար է հավաքել 2000, առավել ևս 20000 այդպիսի անձնավորություն: Իսկ երկրի կառավարումը պահանջում է 20000-ի կարգի նման անձնավորություն:
    Հիմնարար խնդիրն այստեղ մշակութային է: Ընտանիքներում երեխաների դաստիարակության միջավայրը խիստ արատավոր ու խեղաթյուրված է: Սա գալիս է մշակութային, իսկ ավելի հավանական է, դրանից հոսանքն ի վեր գտնվող բարոյական արժեքների խեղաթյուրումից: Վերջինս, այսինքն բարոյական արժեքների խեղաթյուրումը, քրիստոնեական արժեքների խեղաթյուրման հետևանք է:
    Հայաստանը քրիստոնեական երկիր չէ ու հայ մշակույթը քրիստոնեական չէ: Այն հեթանոսական է: Հայաստանում տիրող իրավիճակը բաձարձակ հեթանոսական է:
    Այս հեթանոսացման հիմնական կրողը Հայ Առաքելական Եկեղեցին ու Հայ Մշակույթն են:
    Հատկապես կարող եմ առանձնացնել Պարույր Սևակին. «Մենք քիչ ենք, բայց հայ ենք:»
    Պարզ ու հասարակ լեզվով ասած, սա լոպազ հակաքրիստոնեական ինքնասիրահարվածության կոթող է:
    Այնտեղ, ուր ավարտվում է Տիրոջ ու մեկմեկու նկատմամբ սերն ու սկսվում է ինքնասիրահարվածությունը, ավարտվում է մշակույթը՝ կամ սկսում է վերջինիս ապականումը:

  10. Maxim says:

    Հարգելի Արամ Աբրահանյան: Ձեզ բացարձակ խորթ բառավոճով երկու ռեպլիկները նույնիսկ՝,,պոլի
    փեդին,, հասկանալ է տալիս, որ այդպես չի կարելի,՝ մտածել է պետք: Մենք,՝ շատերս էմոցիայի վառ
    դրսևորումը վերագրում ենք,՝ կամ հայրենասիրության, կամ խելքին, դրա համար էլ այս օրին ենք:
    Ավելի քան համոզված եմ, որ Դուք բոլորիցս լավ գիտեք թե՝ վերջը ոնց է լինելու: Մի փոքր առաջ անցնեմ և ասեմ, որ վերջը լավ չի լինելու, ՎԵՐՋԸ ՝ ՀՐԱՇՔ Է ԼԻՆԵԼՈՒ, ՎԵՐՋԸ ՝ ՍԻՆԳԱՊՈՒՐ Է ԼԻՆԵԼՈՒ, բայց ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ է սկսելու: Մեր երջանկության արցունքները ողողելու
    է ողջ հրապարակը, ինձ նման թերահավատներիս ,,թող թերահավատը ես լինեմ,, բախտ է վիճակվելու
    ողջունել մեր ազգին,՝ ինքնամաքրման, ազնիվացման, ստին ու չարին ոչ ասելու պատմական պահը:
    Հայությունը աշխարհի բոլոր ծայրերից բերելու է,՝ նորը, լավը, գեղեցիկը, մաքուրը, ազնիվը և Ձեր
    նման մարդկանց ղեկավարությամբ կառուցվելու նոր Հայաստանը: Այն ժամանակ միայն մեծատառով
    կգրվի մեր բոլորիս անունն ու ազգանունները:

  11. Արթուր says:

    Ինչ որ չափով նման էր Սևակի
    ԵՍ ՈՒԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ԿԱՐԱՊԸ ՈՉ ԹԷ ՄԵՌՆԻ
    ՈՐ ԿԱՐԱՊԸ……..
    Իսկ չեք կարծում, որ հասարակության բացարձակ մեծամասնությունն է ԱՅԴՊԵՍ, խնդիրը հասարակության մեջ է, խնդիրը բոլորիս մեջ է, իսկ մենք մեր այդ խնդիրը փնտրում ենք իշխանության, ընդիմության, եվրոպաների, ռուսաստանների մեջ: Այդ նույն ՎԱՏ իշխանավորները
    նույն երկրի, նույն հասարակության, նույն կրթական համակարգի արդյունքներն են, ոչ ավել, ոչ պակաս: Նրանք կայացել, զարգացել և սնվել են մեր միջավայրի արժեքային համակարգում և այդ նույն համակարգից: Արաբ, թուրք կամ այլ ՕՏԱՐ զավթիչներ չեն:
    Երևի մենք մեզանից սկսենք.

  12. Նարե says:

    Մի խոսքով կարդում ես որոշ մեկանաբանությունենրն ու,,,նորից հիվանդ հասարակություն, արժեեքների կորուստ,,,զգաստացնող որևէ խոսք ընկալելու իսպառ անհանրինություն,ու իներցիա,,,

  13. Հակոբ says:

    Արամ Աբրահամյան– Հենց դրա համար էլ պարոն Աբրահամյան , անվանում եմ ծախուներ, վաճառվածներ, երբ փորձում ես անկողմնակալ ինչ որ բան գրել, ուղղակի կարծիք, որ իրենց տեսակետներին դեմ չէ, բայց չգիտես ինչ վտանգ են կանխատեսում, ու ոհմակի նման հարձակվում են ու սկսում անձնական վիրավորանքներ, միթե ակնհայտ չէ, որ բոլորը չեն կարող անհասկացող լինել, հասկանում են ասածդ, բայց դա ծրագիր է ու հանձնարարություն, ուրեմն ամեն գնով պետք է հասնել նպատակին,ոչնչացնել: փչացնել ամեն ինչ; էդ դեպքում ինչպես չասես պատվերով երգիչներ, ամենայն ազնիվ, մաքուր ու անկեղծ, ամենայն ազգային արժեք, բարոյական, արժեք, մարդկային արժեք ոչնչացնողներ, չէ որ պայքարը, արդարության ու ազատության համար պայքարը նաև այլակարծություն է ենթադորւմ, բա ինչպես են իշխանություն գնում այս մարդիկ, երբ անմեղ կարծիքն անգամ ընդունում են այնպիսի թշնամանքով, ինչիսին չի եղել ոչ 37 թվականին, ոչ էլ Նապոլեոնից հետո ֆրանսիական ռեակցիայի տարիներին

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/03/16/215511/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  14. Մեկնաբան says:

    Մտքովս «Առավոտ»-ի ընթերցողներին արվելիք մի առաջարկ անցավ :

    Թող ամեն մեկը, եթը կցանկանա, նստի ու մի թղթի վրա սկսի գրել, թե եթե հանկարծ, ինչ-որ հրաշքով, վաղը առավոտյան Ս. Սարգսյանը իրեն հանձնի իշխանությունը, ու ինքը պետք է երկրի կառավարման թիմը հավաքի, տեղական իշխանություններից սկսած մինչև ազգային ժողով,կառավարություն, նախարարություններ, իրավապշտպան մարմիններ, դատարաններ, բանակ ու ամեն մնացած ինչ, ում ինչ պաշտոնի կառաջարկի:

    Հետո ինքներն իրենց թող խոստովանեն, թե անհաժեշտ ցուցակի որ տոկոսն են կարող լրացնել:

    Ուշադրության կենտրոնում պետք է պահել այն հանգամանքը, որ անպայման պաշտոնները պիտի զբաղեցվեն, այսինքն թափուր տեղեր չեն կարող մնալ, ու սա պիտի արվի մրցակցության պայնաններում, այսինք Սարգսյանից պաշտոնը ստանյնելու մի քանի այլ թեկանծուներ կան՝ այլ առաջնայնություննրով ու հայացքներով:

    Եկեք այս առաջարկի անունը դնենք իննովացիոն խաղ Հայաստանում իշխանության փոփոխության թեմայով:

    • Մարգար Մախսուդյան says:

      Չեմ կարծում, թե այսօրվա գլխավոր խնդիրը միայն պաշտոնատաչ անձանց մեջ է, սակայն ողջունում եմ Ձեր գաղափարը, միայն թե բոլոր պաշտոնների համար անխտիր թեկնածու առաջարկելը չափազանց բարդ կլինի շարքային քաղաքացու համար, ուստի կառաջարկեմ, որ յուրաքանչյուրն առաջադրի թեկնածուներ միայն այն պաշտոնների համար, որոնցում ինքը համոզված է, և քանի որ դժվար թե թեկնածուները նույնությամբ կրկնվեն, արդյունքում կստանանք վարկանիշային ստվերային կառավարություն:

  15. Մեկնաբան says:

    Րաֆֆին, կամ որևէ այլ թեկնածու, շարքային քաղաքացի է: Բայց եկեք ենթադրենք, որ նա այստեղի ընթերցողներից յուրաքանչյուրից երեք անգամ շատ մարդ կարող է հավաքել: Հետևաբար կարելի է ցուցակը փորձել կազմել ըստ այդ հարաբերակցության:

    Այդ ցուցակները ես հրապարակելու կոչ չեմ անում և նպատակս ստվերային կառավարություն առաջարկելը չէ: Ես դա լուրջ չեմ ընդունում:

    Նպատակս խնդրի բարդությունն ու համապատասխան ռեսուրսի գոյության խիստ պակասորդը ցուցադրելն է ընթերցողներից յուրաքանչյուրին:

    • Մարգար Մախսուդյան says:

      Շատ հետաքրքիր բացահայտում: Ուզում եք ասել, թե Սերժ Սարգսյանը ռեսուրսի պակասորդի պատճառո՞վ է երկիրը վարի տալիս:
      Ըստ իս՝ կամ իրականությունը պատկերացնելուց բավականին հեռու եք, կամ փորձում եք մարդկանց ուղեղները մշակել:
      Շնորհակալ ենք, վերջին տարիների կյանքը մեզ այնպես է կոփել, որ Ձեր մշակումը լավագույն դեպքում կարող է միայն տարակուսանք առաջացնել:

      • Մարգար Մախսուդյան says:

        Հ.Գ. Մտահոգությունները մի կողմ՝ Լևոն Արոնյանը թեկնացուների մրցաշարի երրորդ տուրում հիանալի դիրք է ստացել Իվանչուկի դեմ պայքարում և ունի ժամանակի ճնշող առավելություն:

  16. Մեկնաբան says:

    Նախ եկեք սկսենք նրանից, որ Ձեր ուղեղն ինձ համար որևէ հետաքրքրություն կամ արժեք չի ներկայացնում և դրա հետ գործողություններ կատարելն իմ հետաքրքրության սահմաններից դուրս է: Այդ գործողությունը կարող եք հանձնարարել Ձեր լվացարարներին:
    Թեմային վերադառնալով կարող եմ վկայել, որ երբ նախագահ էր, Տեր-Պետրոսյանը չէր կարողանում թափուր պաշտոնների համար համապատասխան մարդկանց ճարել: Ստիպված էր լինում պաշտոնները լցնել չարյաց փոքրագույնի սկզնունքով:
    Ավելին, Ձեզ պես խոսող ու չհանդուրժող մարդկանցից շատերը պաշտոնի անցնելուց երեք ամիս հետո լիակատար կաշառակերներ ու թալանչիներ էին դառնում: Անհանդուրժողականությունն ընդհանրապես հպարտության (փորձում եմ մեղմ արտահայտվել) հայտանիշ է: Ինչքան մարդ տառապում է հպարտությամբ, այնքան ավելի հավանական է նրա իր դիրքի չարաշահումը:
    Երբ Հանրապետական կուսակցութունը հայտնվեց երկրի ադմինիստրատիվ ֆունկցիան իր ուսերին տանելու պատասխանտվության ծանրության տակ, այն ընդամենը մի քանի հարյուր նվիրյալներ ուներ ու երկար ժամանակ իր շարքերը համալրել չէր կարողանում:
    Հանրապետական կուսակցութունը, հանձինս արդեն Անդրանիկ Մարգարյանի, ստիպված եղավ բացել դռներն ու ներս բերել բոլոր հնարավոր ռեսուրսները, որոնք հնարավորություն կտային կառավարման ու ադմինիստրատիվ ֆունկցիա իրականացնել և ապահովել երկրի կայունությունը: Երկրի ամենածանր տարիներին երկրի կայունության միակ ռեսուրսը Հանրապետական կուսակցությունն էր:
    Անկասկած, ամեն անգամ «բաց դռների օր» հայտարարելիս որակի անկում է տեղի ունենում: Սա լավ կյանքից չի գալիս:
    Այսօր, Րաֆֆի Հովհաննիսյանն իր շուրջը լավագույն դեպքում մի քանի հարյուր մարդ ունի: Շատ հնարավոր է, որ նրա բոլոր մտերիմները հրաշալի անձնավորություններ են: Ի դեպ, նրանցից ոմանց ես անձամբ ճանաչում եմ ու գտնում եմ, որ իսկապես հրաշալի են: Բայց սա ոչինչ չի նշանակում:
    Անկասկած նրա հետ հույս կապող հարյուր հազարավոր մարդիկ կան: Բայց դա չի նշանակում, որ նրանց անգամ մեկ տոկոսը աշխատելու ընդունակություն ունի, կամ երբ որ աշխատանքի բերումով ճակատագիրը նրանց դիրք չարաշահելու հնարավորություն կընձեռնի, նրանք դրանից ձեռնպահ կմնան:
    Ընդհանրապես ասած, պետք է հաշվի առնել, որ թեպետ դժգոհությունը Հայաստանում շատ բարձր է, աշխատելու կուլտուրան նույնքան ցածր է: Իրականում, աշխատելու որևէ փորձ անգամ ունեցուղ մարդկանց տոկոսն է շատ ցածր՝ մի ամբողջ սերունդ անգամ երբևէ չի աշխատել:
    Վերջապես, իշխանությունն ինքնին կոռումպացնող է: Ու քանի դեռ դուք իշխանություն ունենալու դիրքում չեք եղել, ոչ մեկին չեք կարող ապացուցել, որ դիրքն ունենալոց հետո չեք կոռումպացվի: Իրականում, հակառակն ավելի հավանական է:
    Ի վերջո, երբ մարդիք ասելիք են ունենում, նրանք խոսում են թեմայի շուրջը և ոչ թե փորձում ուրիշներն լռեցնել:

    • Մարգար Մախսուդյան says:

      Երկարաշունչ՝ բայց ոչինչ չասող լոլոների փոխարեն բավական է նեղություն կրել ծանոթանալ աշխարհի առաջադեմ փորձին. զորօրինակ՝ Սիգապուրի ֆենոմենի հերոս Լի Կուան Յուի հստակ ձևակերպումը.
      «Կոռուպցիայի դեմ պայքարը պետք է սկսել առաջնորդից եւ իջնել մինչեւ ամենավերջին օղակը»
      Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ՝
      https://news.am/arm/news/4709.html
      https://www.armtown.com/news/am/has/20110916/4185129109/
      https://www.panorama.am/am/politics/2009/09/18/li/?sw

    • Վալոդ says:

      Հարգելի Մեկնաբան

      Նախ ասեմ, որ ձեր վիրավորական ուղերձի հրապարակումը որեւէ արդարացում չունի:

      Ինչ վերաբերվում է ձեր բարձրացրած հարցին` հեծանիվ հայտնագործելու կարիք չկա: Ժողովրդավարության իմաստն էլ այն է, որ վատ աշխատող մարդիկ իրենց տեղը զիջեն նրանց, ովքեր վայելում են ժողովրդի վստահությունը: Հիմա մեր երկրում ընթանում է ժողովրդավարության հաստատում:

      Ավելացնեմ նաեւ, որ ամբողջ եկեղեցին ու ժողովրդին փնովելը գեղեցիկ չէ:

      • Վալոդ says:

        P.S. Այսքանով ավարտում եմ իմ «մեկնաբանական» գործունեությունը Առավոտի էջերում:

        Ձեզ ամենայն բարին!

  17. Մեկնաբան says:

    Հ.Գ. Տեր-Պետրոսյանի կառավարման առնվազն սկզբնական տարիների երկրի բնորոշ հատկություններից մեկը լայնածավալ ռոմանտիզմն էր:

    Երկրի այսօրվա բնորոշ հիմնական հատկությունները ցինիզմն ու ապագայի նկատմամբ հույսի պակասորդն են:

    Ցանկացած ողջամիտ մարդ կտրուկ իշխանափոխության հետ կապված իր սպասելիքների հետագծը կնախագծի այս դիտարկումների լույսի ներքո:

  18. Մեկնաբան says:

    Ի դեպ, երբ երեկ ես առաջարկում էի կառավարման ռեսուրսի իննովացիոն խաղ խաղալ այստեղ (և սա ընդամենը հռետորական առաջարկ էր) , ես չգիտեի, որ Ր. Հովհաննիսյանը դա արդեն անում է: Միայն այս առավոտ կարդացի «Առավոտ»-ի Զուրաբյանի, Կարապետյանի, Դեմիրճյանի Րաֆֆու ստվերային կառավարությունում ընդգրկվելու նյութը:

    Կարծում եմ, որ սա զավեշտական է:

    Եթե Զուրաբյանը, Կարապետյանը, Դեմիրճյանն ու էլի հավանաբար ուրիշները, կարող են մի կառավարության ներսում իրար հետ աշխատել, ապա ինչու՞ նրանք չեն կարող իրար հետ աշխատել մի կուսակցության կամ առնվազն մի կոալիցիային ներսում ու ընտրությունների գնալ որպես այդպիսին:

  19. բանտարկյալների իրավունքների պաշտպան says:

    ՀՀ Արդարադատության Նախարարության հավաստի աղբյուրներից պարզվել է, որ ՜՜ԱՐԹԻԿ՜՜ քրեակատարողական հիմնարկի մի խումբ բանտարկյալներ նամակ-խնդրագրով
    դիմել են ՀՀ ԱՆ Նախարարին, խնդրելով որպեսզի նա համաներման հրամանը՝ Նիկոլ Փաշինյանի մասով չեղյալ համարի և ետ վերադարձնի իրենց ՍԻՐԵՑՅԱԼԻՆ:

  20. Сароян Гагик says:

    э —– жоговурд джан, вонц кузейи когнерит линел,
    ՎԵՐՋԸ ՝ ՀՐԱՇՔ Է ԼԻՆԵԼՈՒ, ՎԵՐՋԸ ՝ ՍԻՆԳԱՊՈՒՐ Է ԼԻՆԵԼՈՒ, բայց ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ է սկսելու: Մեր երջանկության արցունքները ողողելու է ողջ հրապարակը, ինձ նման թերահավատներիս ,,թող թերահավատը ես լինեմ,, բախտ է վիճակվելու ողջունել մեր ազգին,՝ ինքնամաքրման, ազնիվացման, ստին ու չարին ոչ ասելու պատմական պահը: Հայությունը աշխարհի բոլոր ծայրերից բերելու է,՝ նորը, լավը, գեղեցիկը, մաքուրը, ազնիվը և Ձեր նման մարդկանց ղեկավարությամբ կառուցվելու նոր Հայաստանը: Այն ժամանակ միայն մեծատառով կգրվի մեր բոլորիս անունն ու ազգանունները:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2013/03/16/215511/

    © 1998 – 2013 Առավոտ — Նորություններ Հայաստանից

  21. Նորիկ Ղազարյան says:

    Հարգելի Մարգար,հարգելի Վալոդ։Մի զարմացեք մեկնաբանի անտակտության վրա։Սա առաջին դեպքը չի։Իրեն ոչինչ չի հետաքրքրում,բացի մարդկանց վիրավորելուց(նրանց,ովքեր իրեն հետ համաձայն չեն):
    Հա մեկ ել իրա էդ մի քանի էջանոց մեկնաբանությոններով ուզում ա ցույց, տա որ ինքը ամենախելոքն ա։
    Խելոքները կարողանում են տեղավորվել մի քանի նախադասության մեջ։

  22. Մեկնաբան says:

    Ես իմ մտքերը հիմնականում շարադրել եմ:

    Որևէ բան ավելացնելու կարիք չունեմ: Ինչպես մականունիցս է հասկանալի, ես ընդամենը մեկնաբան եմ:

    Եթե որևէ մեկը մտքեր ունի շարադրելու, դրա համր ո’չ իմ թույլատրության կարիքն ունի ո’չ էլ անհրաժեշտություն դրանք ինձ հասցեագրելու:

    Որքանով ես եմ տեսնում, «Առավոտ»-ի կայքում խոսքի ազատության սահմանափման խնդիր չկա: Միակ խնդիրը ընթերցողների կամ, ավելի ճիշտ մեկնաբանների, մտքի ազատության խնդիրն է:

    Այնպես որ, եթե մտքեր կան, համառոտ կամ ընդարձակ շարադրանքներով, ես համբերությամբ կկարդամ:

  23. Լավատես says:

    Ինչպես Տղամարդն ու Կինը միավորվում են և ընտանիք–երեխաներ–ապագա ստեղծում, այնպես էլ Ժողովուրդն է միավորվում ու ազգ–պետություն–ապագա ստեղծում։ Միավորման պատճառը՝ սերն է։ Մենք մեր ազգը սիրում ենք ոչ պակաս, քան մեր կողմից հարգված շատ ազգեր, բայց ազգային ընտանիք կազմելու, ազգի հանդեպ պատասխանատվություն կրելու բնազդը մեր մեջ թուլացել է։ Այն կարելի է վերականգնել, երբ մեր առաջ կդնենք ազգային խնդիրներ և հաջողությամբ դրանք կլուծենք։

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031