Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Շտիգլիցը խոստանում է ռինգում Աբրահամին հանգիստ չտալ

Մարտ 19,2013 10:44 Share

Երկրորդ միջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցը Արթուր Աբրահամի հետ ռեվանշ մրցամարտից առաջ հայտարարել է, թե այս անգամ մրցակցին ռինգում հանգիստ շունչ առնելու հնարավորություն չի տա: Նրա խոսքերով, առաջին մենամարտում ինքը վնասվածքի պատճառով հարկադրված էր փափուկ ձեռնոց կրել, ինչն Աբրահամին աննշան առավելություն է տվել: «Աբրահամը հայտարարում է, թե կոչնչացնի ինձ: Դրանք օդում հնչեցված խոսքեր են: Ես այս անգամ կրելու եմ չոր ձեռնոցներ եւ նրան ռինգում հանգիստ շունչ առնելու հնարավորություն չեմ տալու», – հայտարարել է Շտիգլիցը: Իսկ նրա մարզիչ Դիրկ Ձեմսկին ավելացրել է. «Մենք նախորդ մարտից դասեր ենք քաղել եւ պատրաստ ենք ռինգում նրան տակտիկական անակնկալներ մատուցել: Առաջին մենամարտում Աբրահամը կարողանում էր իրեն հանգստանալ թույլ տալ, երբ դրա կարիքն ունենում էր: Այս անգամ մենք նրան նման հնարավորություն չենք ընձեռի»:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031