Լրահոս
«Երեքի գործը»
Օրվա լրահոսը

Սերժ Թանգյանը երգ է նվիրում «Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին»

Մարտ 26,2013 10:14 Share

Մեդիամաքս: Ամերիկահայ ռոք-երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանգյանը հայտնել է, որ դաշնակահար Տիգրան Համասյանի հետ ձայնագրել է Կոմիտասի «Գարուն ա» երգը:

Սերժ Թանգյանը հայտնել է, որ երգը կթողարկվի ամառը` Jazz-iz-Christ ձայնագրության շրջանակում:


«Ցանկանում եմ նվիրել այդ երգը Հայաստանում դրական փոփոխությունների համար պայքարողներին», – ասել է Սերժ Թանգյանը:

Հիշեցնենք, որ փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Սերժ Թանգյանը երկու նամակ գրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին. առաջինը հրապարակավեց փետրվարի 26-ին,երկրորդը` փետրվարի 27-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել