Լրահոս
Օրվա լրահոսը

Հենրիխ Մխիթարյանին սպասում են նաեւ «Տոտենհեմեւմ»

Մարտ 26,2013 10:32

Հայաստանի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյորի» 24-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը կարող է տեղափոխվել Անգլիայի պրեմյեր լիգա:

Նրա հանդեպ առարկայական հետաքրքրություն է հանդես բերում «Տոտենհեմը», որն արդեն նախնական բանակցություններ է վարել ակումբի ղեկավարության հետ: Այս մասին գրում է «Известия»-ն: Լոնդոնյան ակումբը մտադիր է ամռանը տրանսֆերային լայնամասշտաբ կամպանիա իրականացնել: Ըստ ամենայնի, «Տոտենհեմը» հրաժեշտ կտա գլխավոր ռմբարկու Գարետ Բեյլին եւ դրա դիմաց ստանալիք 60 միլիոն եվրոն պետք է հատկացնի «Այաքսի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսոնին, «Սեւիլիայի» հարձակվող Ալվարո Նեգրեդոյին եւ Մխիթարյանին ձեռք բերելուն:
Մխիթարյանի հանդեպ «Տոտենհեմի» լուրջ հետաքրքրվածությունը հաստատել է ֆուտբոլային հայտնի գործակալ Կոնստանտին Սարսանիան: «Կարող եմ ասել, որ Մխիթարյանի անունը նշված է եվրոպական պատկառելի շատ ակումբների սկաուտների ծոցատետրերում: Բայց, թե ո՞ր ակումբների, չեմ մանրամասնի: Հենրիխ Մխիթարյանն, իրոք, բարձրակարգ ֆուտբոլիստ է եւ նրա խաղը օգուտ կտա ուժեղ ակումբներին: Սակայն «Շախտյորն» էլ ուժեղ ու ամբիցիոզ ակումբ է եւ դժվարությամբ է բաժանվում իր առաջատարներից: Այնպես որ, շատ բան կախված է լինելու ակումբի նախագահ Ռինատ Ախմետովի դիրքորոշումից», – ասել է գործակալ Սարսանիան:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031