Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանների ապտակը՝ ՀՀ ԱԳՆ-ի արժանապատվությանը. ԱԳՆ-ն դեռ լռում է

Մարտ 28,2013 13:45

ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դեսպաններ, այդ թվում ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Շվեյցարիայի, Նորվեգիայի եւ ԵՄ, հանդես եկան կոչով, որով դատապարտեցին «Սիվիլիթաս» հիմնադրամի նկատմամբ քրեական հետապնդման փաստը և կոչ արեցին դադարեցնել այն:

Aravot.am-ը ՀԱԿ անդամ, ՀՀ ԱԳՆ նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ զրույցում հետաքրքրվեց` ինչպե՞ս է գնահատում այն փաստը, որ դեսպանները փորձում են միջամտել ՀՀ ներքաղաքական կյանքում գոյություն ունեցող խնդրին: Պարոն Կարապետյանն ի պատասխան նշեց. «Սովորաբար դեսպանները վարվում են այնպես, ինչպես նախատեսված է Դիվանագիտական  հարաբերությունների մասին` Վիեննայի 1961 թվականի կոնվենցիայով և այնպես, ինչպես թուլ է տալիս դեսպանընկալ երկրի իշխանությունը: Քանի դեռ մեր իշխանությունները չունեն այդքան հեղինակություն և արժանապատվություն նման հայտարարություններից  հետո արձագանքելու, այսինքն` ցույց տալ այն շրջանակը, որտեղ կարող են նրանք գործել, ապա դեսպաններն իրենց թույլ են տալու նման հայտարարություններով հանդես գալ: Եթե մենք ունենայինք  արժանապատվություն ունեցող ԱԳՆ, մենք անմիջապես կարձագանքեինք  նման հայտարարություններին և  չէինք  թողնի առանց համապատասխան արձագանքի»:

Պարոն Կարապետյանը նաև փոխանցեց, որ դեսպանների բարձրացրած խնդրի հետ ինքը համակարծիք է ու մանրամասնեց. «Համամիտ եմ դեսպանների հետ առ այն, որ պետք է դադարեցվի այդ հետապնդումը Վարդան Օսկանյանի և «Սիվիլիթասի» նկատմամբ: Համարում եմ, որ Վ. Օսկանյանի նկատմամբ այս հետապնդումները ամբողջապես քաղաքական են»:

Լիբանանում ՀՀ նախկին դեսպան Արման Նավասարդյանը մեզ հետ զրույցում նույն հարցի կապակցությամբ փոխանցեց հետևյալը. «Սա զուտ երկրի ներքին գործն է: Չնայած գիտեք իմ համակրանքը Վարդան Օսկանյանի նկատմամբ և իմ գնահատականը տվել եմ, որը ադեկվատ չէ այն որոշումների հետ, որ կայացվեց նրա նկատմամբ, բայց երևույթը զուտ դիվանագիտական առումով բացասական եմ գնահատում: Սա հերթական միջամտությունն է, քիթ խոթելը երկրի ներքին գործերին, որը ճիշտ բան չէ և խրախուսելի չէ: Պատկերացրեք ՀՀ-ն որպես միջազգային իրավունքի  սուբյեկտ փորձի միջամտել նրանց ներքին կյանքին, ԱՄՆ դեսպանը, որ այդպես խոսում է, ինչպե՞ս կընկալի դա: Դիվանագիտության մեջ ամեն ինչ փոխադարձ է: Եթե ինձ մի բան անում ես, նույնն էլ ես իրավունք պիտի ունենամ քեզ անելու: Եթե ես չեմ կարողանում դա անել, ստացվում է`միջազգային հարաբերությունների ասիմետրիա: Եթե այդ նույն երկրների նկատմամբ, որոնց դեսպանները հայտարարություն են արել, մենք հնարավորություն ունենայինք մեզ թույլ տալ նույն բանն  անելու, դա ինչ-որ տեղ հասկանալի կլիներ: Չնայած միջազգային իրավունքի տեսանկյունից և Վիեննայի կոնվենցիայի առումով  դա խրախուսելի դեմարշ չէ: Դա նույն ուժի դիրքից ելնող քաղաքականություն է, եթե խոսքը ԱՄՆ-ի մասին է: Նա եթե իրեն թույլ է տալիս նման բան ասել, խոսում է այն մասին, որ ինքն ուզում է ցույց տալ, որ ավելի գերակայություն ունի միջազգային գետնի վրա, քան մենք: Ուժի դիրքից ելնող, մկանային ինչ-որ բան է, մեծ երկրի ամբիցիաներ: Եթե ԱՄՆ-ն այդ տոնը չտար, չեմ կարծում, թե օրինակ` Լեհաստանը իրեն նման բան թույլ տար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aram says:

    Հարգարժան Դեսպան, երբ Հունգարիան, իրեն թույլ է տալիս այն, ինչ թույլ տվեց, Եվրոպայի հզորությամբ 5-րդ երկիրը ավելին թույլ կտա, սպասեք Էստոնիայից կամ Ալբանիայից ապտակ կամ աքացի, դե պատասխանն էլ սպասեք ՖՈՐՊՈՍՏԻ ՏԻՐՈՋԻՑ:
    Իսկ էտ դեսպաններին էլ կարելի էր հին Էրեվանական ձեվով, Արմենիայի կոնֆերենց զալից հանել, կուտ տալով հասցնել Կոմայգի, ու բացատրել իրանց երկրների ով ըլնելը /կներեք արտահայտությանս/:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031