Լրահոս
Օրվա լրահոսը

Համացանցը դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է

Մարտ 29,2013 17:25

Ի՞նչ նշանակություն ունի համացանցը մեր կյանքում: Ավելի շատ ո՞ր կայքերն ենք նախընտրում և ի վերջո համացանցը դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է:

Համացանց կամ Ինտերնետ (անգլերեն՝ Internet)—աշխարհով մեկ տարածված, հասարակության ազատ օգտագործման համար նախատեսված համընդհանուր ցանց է՝ կազմված համակարգչային ցանցերից, որոնք իրականացնում են տվյալների փոխանցում և փոխանակում` օգտագործելով ստանդարտեցված Համացանցային հաղորդակարգը:  Այն իրենից ներկայացնում է ցանցերի ցանց, որը կազմված է միլիոնավոր փոքր` մասնավոր և հասարակական ցանցերից (տան ցանցեր, ակադեմիական, բիզնես և կառավարական ցանցեր): Համացանցը իր մեջ պարունակում է հսկայական տեղեկատվական ռեսուրսներ և ծառայություններ: Համացանցի նորամուտը  Հայաստան եղավ մեծ շուքով և հրավառությամբ:

Եվ այդ  ամենի  ամենագլխավոր  մեղավորը  համադասարանցիներ  կայքն էր, որը  վարակի պես  գրավեց  և կարծես  կլանեց մեր  հասարակությանը: Հոգեբաններն  ապացուցել  են, որ վերջին ժամանակներս  սոցիալական  ցանցերի  շնորհիվ մարդիկ  ոչ  թե մտերմացել, այլ ընդհակառակը, օտարացել, մեկուսացել   և  կարծես  թե ռոբոտացել  են: Մարդիկ ռեալ և  իրական շփումը նախընտրում են   փոխարինել  ինտերնետային շփմամբ, որն էլ  ավտոմատ կերպով տանում է  հասարակությունից, մարդկությունից մեկուսացման, իսկ    երկարատև մեկուսացումն էլ  վաղ թե  ուշ կատարում է «իր գործը»` տանելով դեպի  սուիցիդալ վարք` ինքնասպանություն: Պրակտիկան, ինչպես նաև  ամերիկյան հայտնի «Թայմս» ամսագրի կողմից  անցկացված հետազոտությունները  եկել են այն կարծիքին, որ  ռեալ  կյանքում ավելի  լավ և դրական մարդիկ սոցիալական ցանցերում  ավելի հաճախ են գրում   բացասական ստատուսներ, որն էլ   կարող է  հիմք  հանդիսանալ  հասարակության մեջ սխալ և թյուր  կարծիքի  ձևավորմանը:

Եթե մի քանի տարի առաջ համացանցի ամենատարածված սոցիալական կայքը համադասարանցիներն էր, ապա այժմ մարդիկ այն փոխարինել են Ֆեյսբուք սոցիալական կայքով: Կարելի է ասել «տեղական պրոդուկտը փոխարինեցին ինպրտնիով»: Իրականում այդքան  էլ էական չէ, թե որ սոցիալական ցանցում ես գրանցված, կարևորն այն է, որ դրանցից յուրաքանչյուրը գիտակցորեն թե ենթագիտակցորեն ազդում են մարդու վարքի, մտածելակերպի և կենցաղի վրա: Վերջին ժամանակներում համացանցն իր հյուսած սարդոստայնի մեջ է գցում ավելի շատ դպրոցականների և նույնիսկ նախադպրոցականների: Երեխաներից շատերը պատկերավոր հիշողության շնորհիվ  ավելի լավ տիրապետում են ստեղնաշարի լատինատառ տառերին, քան իրենց մայրենի լեզվի տառերին: Դա ևս փաստում է այն, որ երեխաներն ավելի շատ ժամանակ են վատնում համակարգչի առջև, քան հարկավոր է, ինչն էլ նոր ձևավորվող ողնաշարային համակարգի համար խիստ վտանգավոր է:

Այսպիսով, ինչպե՞ս պատկերացնենք համացանցն ու սոցցանցերը:Այն դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ է: Կշեռքի նժարի վրա դնելով նրա դրական և բացասական կողմերը միաժամանակ` գալիս ենք այն մտահանգմանը, որ գիտության և տեխնիկայի արագընթաց զարգացման ժամանակաշրջանում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց համացանցի, քանի որ նրա տված ինֆորմացիան և գիտելիքներն առավել են ցանկացած հարուստ գրադարանից, մյուս կոմից էլ տարվելով այդ ինֆորմացիայի մեծ հոսքով` ունենում ենք ժամանակի մեծ կորուստ և իրական շփման քաղց: Խնդրի լուծման ամենախելամիտ և ճիշտ լուծումը հետևյալն է`օգտվել համացանցից`չանտեսելով և չմոռանալով մեր հարազատների և մտերիմների հետ ռեալ շփումը, իսկ համացանցը օգտագործել որպես ինֆորմացիայի մեծ հանրագիտարան: Դարձրեք  համացանցը  ձեր  գերին`  հնարավորինս  շատ «աշխատեցնելով» և ինֆորմացիա կորզելով նրանից, այլ ոչ թե դուք  դարձեք  նրա գերին`անմոռաց գամվելով նրա  առջև:

 Քրիստինե  ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031