Այսօր գիտությունների ազգային ակադեմիայում քննարկվեց Սեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային բնության ժառանգության օբյեկտների ցուցակում ընդգրկելու հարցը: Քննարկման նախաձեռնությունը «Terra- Viva» միջազգային էկոլոգիական շարժման նախագահ Նիկոլայ Դրոզդովինն էր, որը անձնական պատճառներով չէր կարողացել Հայաստան այցելել:

Նրա խոսքերով, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկվելով, կլուծվի նաեւ Սեւանա լճի ձկնատեսակների պահպանման խնդիրը. «Բոլոր հարցերը` ձկանտեսակները, բնությունը: Բայկալը 2000 թվից ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում է, մենք հիմա դրել ենք Սեւանի խնդրի լուծումը»:
Պարոն Մելքոնյանը զարմանում է` ինչու Սեւանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակում ընդգրկելու հարցում շահագրռված անձ մինչեւ հիմա չի եղել. «Առաջարկել էին Արա Աբրահամնյանին, որը ինքը այս գործը վերցնի իր ձեռքը: Անհասկանալի էր, նա անուշադրության թողեց այդ հրավերքը: Ընկեր Դրոզդովն էլ ասաց` Աբրահամյանին փոխարինենք Մելքոնյանով… Զարմանում եմ, որ մինչեւ հիմա ոչ ոք Հայաստանից այդ հարցը չի դրել: Ես Սեւանի գործով մասնագետ չեմ, բայց հոգիս տանջում է, ոնց կարող է Սեւանը չլինել այդ ցուցակի մեջ: Ի՞նչ է մենք զիջում ենք Բայկալ լճին»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ դեռ դրված չեն չափանիշները, որոնցով Սեւանը կկարողանա մտնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցուցակ:

Թե ինչքանով է Սեւանը համապատասխանում այդ ցուցակում ընդգրկելու համար սահմանված չափանիշներին, պարոն Գաբրիելյանն ասաց. «Դե պետք է միջազգային հանրությունն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշի` պատրա՞ստ ենք: Եթե գտնի` պատրաստ ենք, կընդգրկի, եթե` ոչ, ուրեմն` ոչ»:
Թե ինչու ոչ թե Հայաստանում, այլ դրսում են շահագրգռված Սեւանն այդ ցուցակում ընդգրկելու հարցում, նա բացատրեց. «Որովհետեւ Սեւանը ոչ միայն Հայաստանի հարստությունն է, այլեւ տարածաշրջանի: Ռուսաստանն ու հարակից երկրները շահագրգռված են, որ Սեւանի վիճակը լավանա»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































