Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետը կասկածվում է մաքսանենգության մեջ

Ապրիլ 02,2013 20:03

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` ՀՀ քր. օր-ի 215-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ «Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանը և Երևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանը:

Վերջիններս կասկածվում են Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռք բերված խոշոր չափերի` 2702.58 կառատ ադամանդները 2013թ. մարտի 1-ին նախնական համաձայնությամբ, Արսեն Փափազյանի պաշտոնեական դիրքի օգտագործմամբ,  մաքսային հսկողությունից թաքցնելու և չհայտարարագրելու միջոցով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու մեջ:

Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

ՀՀ ՀՔԾ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930