Լրահոս
Օրվա լրահոսը

«Համացանցի գինը պետք է կազմի միջին աշխատավարձի 2-7%-ը». Գրիգորի Սաղյան

Ապրիլ 04,2013 16:17

Հայաստանյան ու միջազգային ինտերնետմիջավայրի նորությունների, կիբեռհարձակումների վիճակագրության, ինտերնետ սահմանափակումների ու արգելքների մասին` Գրիգորի Սաղյանի մեկնաբանությամբ:

 

«Ինտերնետում բոլորս վճարում ենք ԱՄՆ –ին, որն ունի շուրջ 150 սերվեր: Երկրորդ տեղում Ճապոնիան է սերվերների քանակով: Այսօր ամբողջ աշխարհը վճարում է ԱՄՆ-ին, միայն Չինաստանն է, որը ստեղծել է հատուկ իրենց համար չինական սերվեր և չի վճարում»,- այսօր այս մասին ինտերնետի համաշխարհային օրվա կապակցությամբ «Արմատ» մամուլի ակումբում ասաց Հայաստանի Ինտերնետ հանրություն ՀԿ փոխնախագահ Գրիգորի Սաղյանը:

Ըստ բանախոսի` երեխաներին պաշտպանել վնասակար ազդեցությունների վերաբերյալ չափանիշներ և դատական որոշում չկա և չափանիշները դեռ ընթացքի մեջ են:

Սաղյանը նշում է, որ եթե կայքը գտնվում է այլ երկրում, սակայն տրանզիտը կատարվում է Ռուսաստանի միջոցով երրորդ երկիր, ընկերությունը կարող է արգելափակել տրանզիտ միացումը տվյալ կայքերին. «Ռոստելեկոմ»-ի հայաստանյան ներկայացուցիչը պաշտոնապես հայտարարել է, որ չի արգելափակում Ռուսաստանի կողմից արգելափակված կայքերը, որոնք չեն գտնվում Ռուսաստանում: Պատասխանատուն արգելափակման և շրջանցման համար երկու երկրների օպերատորներն են: Մենք պետք է ընտրենք այն օպերատորին, որը չի տալիս սահմանափակում»:

Բանախոսը Հայաստանը համարում է ինտերնետից ամենամատչելի գներով օգտվող երկրներից մեկը, որը պայմանավորված է առկա մրցակցությամբ. «ԱՄՆ-ում 50 դոլարից պակաս ինտերնետից օգտվել չես կարող: Ընդհանրապես գինը պետք է կազմի միջին աշխատավարձի 2-7%-ը: Այսօր միջինում հարկավոր է երկու մեգաբիթ արագությամբ ինտերնետ, որպեսզի կապը նորմալ լինի, սակայն մեզ մոտ 5%-ը քաշում են այնքան, որքան մնացած 95%-ը»,-ընդգծեց Սաղյանը:

Նա հիշեցնում է, որ Հայաստանում համացանցային նվաճումները եղան 2011 թվականին, երբ դրանից օգտվողների կտրուկ աճ գրանցվեց: Ֆեյսբուք սոցիալական ցանցը տարածվեց ողջ աշխարհում, որից բացառությամբ քիչ է օգտվում Ռուսաստանը և Չինաստանը: «Սպամի տարածումը լուրջ վտանգների կարող է հանգեցնել: Մեկ շաբաթ առաջ «Spamhaus» ընկերությունը արգելափակում էր սպամի տարածումը: Սա Հայաստանի համար մեծ մարտահրավեր է, որովհետև Հայաստանը միացած է 50գբ/վ արագությամբ: 300գբ/վ արագությամբ հարձակման դեպքում մեր կապը կկտրվի: Այսօր, բացի արբանյակայինից, ամենաճիշտը այլընտրանքային, տարբեր կապուղիներ ապահովելն է»,-ասաց Սաղյանը:

Բանախոսի խոսքով `ինտերնետ հանրությունը դիմել է մի ընկերության, որը պետք է կատարի հաշվարկ` համացանցից օգտվողների քանակի վերաբերյալ, որի արդյունքները հայտնի կդառնան մոտ օրերս:

Հիշեցնենք, որ Անվտանգ ինտերնետի միջազգային օրն ավանդաբար նշվում է յուրաքանչյուր տարվա փետրվար ամսի առաջին երեքշաբթի օրը: Տոնը ստեղծվել է Եվրոպական հանձնաժողովի որոշմամբ` 2004թ.-ին: Տոնի նպատակն է՝ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և այլ շահագրգիռ մարդկանց և կառույցների ուշադրությունը հրավիրել ինտերնետից անվտանգ օգտվելու կանոնների իրազեկության բարձրացմանը:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930