Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչ Մուրադյանի սպանության մասին. «Էդ ո՞ր վախկոտն էր… թուրք ենք ասում, մեր մեջ է էդ թուրքը»

Ապրիլ 04,2013 18:44

Րաֆֆի Հովհաննիսյանն Աշտարակում  դատապարտեց Պռոշյանի գյուղապետի սպանությունը:

Այսօր Աշտարակում Րաֆֆի Հովհաննիսյանն ամփոփեց իր հետընտրական մարզային այցելությունները:

Նա անդրադարձավ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությանը. «Հրաչ Մուրադյանը՝ ազատամարտիկ, ազգային հերոս, դաշնակցական մեր ընկերը վաղը հայրենի հողին պիտի հանձնվի: Էդ ո՞ր վախկոտը՝ թուրք ենք ասում, ադրբեջանցի, չգիտեմ, մեր մեջ է էդ թուրքը, մեր մեջ է էդ թշնամին, հայտնաբերեք: Որովհետեւ նման մարդիկ, որոնք իրենց կյանքը տվել են հայրենիքի համար, մեր ժողովրդի ողնաշարն են, աղն են, հացը,հույսը եւ լույսն են:  Ոնց որ Պռոշյանը՝ Հրաչ Մուրադյանի գյուղը հաղթանակ տվեց, թույլ տվեք վաղը ժամը 12-ին Ազատության հրապարակից գնանք Հրաչի մոտ՝ մեր հարեւան գյուղը՝ հայ մարդու հոգով, մեր ներքին ձայնով ասելու համար, Հրա՛չ, ներողություն, քեզ չպահեցինք, մենք չպաշտպանեցինք քեզ, ներող կլինես: Բայց սրանից հետո ոչ թշնամու գնդակի դեմ հանդիման, ոչ էլ մեր ներսում, թող որեւէ մեկը ձեռք չբարձրացնի հայ մարդու նկատմամբ: Այդ փամփուշտը ինձ էր ուղղված ու ձեզ: Այդքան ռիսկ ունե՞ք, ովքե՞ր եք դուք, տվեք այստեղ»:

Նա Աշտարակում նորից կոչ արեց կուսակցություններին, որ թողնեն աթոռակռիվը:

Հանդիպումը հեռարձակվում էր Civilnet.am-ի ուղիղ եթերում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930