Երեկ կեսգիշերին վթարի ենթարկված ԱԺ նախկին պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի մասին տեղեկացնում ենք, որ Զ.Զոհրաբյանը փորի տրավմա, ձեռքի և գանգի ոսկրերի կոտրվածք, թոքերի 2 կողմերի սալջարդ, դեղորայքային կոմա, արհեստական շնչառություն ախտորոշմամբ գտնվում է «Արմենիա» բ/կ-ում, իսկ ընդհանուր վիճակը գնահատվում է ծայրահեղ- ծանր-կայուն:
Խնդրում և հորդորում ենք բոլոր լրատվամիջոցներին զերծ մնալ ապատեղեկատվություններ տարածելուց:
Պարբերաբար կտեղեկացնենք ձեզ Զոհրաբ Զոհրաբյանի առողջական վիճակի մասին:
Զ. Զոհրաբյանի մամուլի ծառայություն
Կարդացեք նաև


















































 
                         
          
          
          
                                 
                                 
                                 
                                 
                                 
                                
 
                                    
                                    
                                   