Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաքելություն» կուսակցությունը՝ Նորագյուղում

Ապրիլ 11,2013 19:33

Այսօր «Առաքելություն» կուսակցության անդամները՝ ութը հոգով, որոնք մասնակցում են Երեւանի ավագանու ընտրություններին, նախընտրական հանդիպումների շրջանակներում, այցելեցին Երեւանի Նորագյուղ կոչվող թաղամաս: Նորագյուղում ավագանու անդամները  ծանոթանացան տեղի խնդիրներին, խոսեցին բնակիչների հետ, բաժանեցին իրենց նախընտրական բուկլետներն ու ու հորդորեցին ընտրել իրենց:

Aravot.am-ի հետ զրույցում «Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Մանուկ Սուքիասյանը նշեց, որ այսօր բնակիչների հետ իրենց առաջին հանդիպումն է, ընտրել են Նորագյուղը, քանի որ իրենց կարծիքով այն ամենապրոբլեմատիկ թաղամասերից է:

Հիշեցնենք, որ «Առաքելության» նախընտրական ծրագրում առանձին կետով անդրադարձ կա Կոնդ, Սարի Թաղ, Նորագյուղ թաղամասերի բարեկարգմանն ու այնտեղ շինարարության իրականացմանը, ինչպես նաեւ, անավարտ շենքերի շինարարության ավարտին Աջափնյակում, Նոր Նորքում եւ այլն:

Իսկ ավագանու մյուս անդամները զբաղված էին քաղաքի տարբեր հատվածներում իրենց պոկված բուկլետների վերականգման աշխատանքներով:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930