Երևանի ավագանու նիստում «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Հայկ Գրիգորյանը առաջարկեց մեծ միջոցառումները Երևանից դուրս անցկացնել, որպեսզի խցանումներ չլինեն։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ի պատասխան ասաց, որ որպես լուծում առաջարկում է նաև Երևանում բեռնատարների շարժի, ինչպես նաև մատակարարումների սահմանափակումները։ «Միգուցե աշխատանքային և ուսումնական ժամերի կամավոր ժամային տարբերակումներ լինեն։ Այսինքն՝ հնարավորություն տալ, որ տարբեր համակարգեր տարբեր ժամերի աշխատեն, որպեսզի հոսքը կարողանանք բաշխել ըստ ժամերի։ Չնայած հիմա մեր պիկը հիմնականում երեկոյան է տեղի ունենում։ Իրականում այս բոլոր քննարկումները պետք է հանրային տեղի ունենան։ Սա լավ է, որ հիմա բաց արձանագրում ենք՝ ժողովուրդ ջան, այսպես շարունակել հնարավոր չէ»,- ասաց Ավինյանը։
Մանրամասները՝ շուտով տեսանյութում
«Ինչ վերաբերում է տարբեր միջոցառումներին, քաղաքապետարանը երբևէ չի պնդում պետական մաշստաբի միջոցառումներն անպայման անցկացնել Երևանում։ Բայց նաև պետք է օբյեկտիվ հասկանալ, որ կան միջոցառումներ, որոնք մասշտաբով կարող ենք անցկացնել միմիայն Երևանում, որովհետև միայն Երևանում այդպիսի ենթակառուցվածք կա»,- նշեց նա։
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































