Նա բացատրություններ է տալիս ապրիլի 9-ի թյուրիմացությունների համար:
«Բարեւ Հայաստան: Հրաշալի օր է այսօր»,-այսօր Ազատության հրապարակում այսպես ողջունեց մարդկանց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ չնայած սարսափելի տեղատարափ անձրեւին: Նրա խոսքերով՝ «Այն երդմնակալությունը, որ մենք արեցինք, տանելու ենք մինչեւ ՌԴ, Բրյուսել, Վաշինգթոն: Հիշեք մեր երդումը: Այդ երդումն ասաց, որ մեր մոտ ոչ մի դասալիք, ոչ մի դեպի արյունը տանող սրիկա, այլ հայ ժողովուրդը, որ բերեց փետրվարի 18-ին ձեր ու իմ հաղթանակը՝ աշխարհը պիտի ճանաչի»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ավելացնելով. «Մենք չենք ճանաչում եւ չենք ընդունում այն կեղծ երդումը եւ կեղծ ընտրությունը, որ կատարեցին: Չենք ընդունում նրանց: Լինելով գործող իշխանության մեջ կամ թաքուն, որպես քաղաքացի ձեւանալով՝ փորձեցին կարիերա ձեւավորել՝ մեր արյան միջոցով»:
Ըստ նրա, այդ դասալիքները, որոնք իրենց քույր, եղբայրների արյունն էին ուզում՝ ավելի վատն են, քան իշխանությունները:
Նա նշեց, որ գուցե լիքը սխալներ է արել լիքը, բայց մի բան է խոստացել, որն անելու է՝ այս պայքարը տանելու է դեպի հաղթանակ եւ ոչ մի արյուն չի լինելու. «Ամեն մեկ իրավունք ունի քննադատել եւ ես ընդունում եմ: Ով ապրիլի 9-ին ներկա եւ տաքուկ կուսակցական գրասենյակներում օգտվելով իմ մի ժամվա բացակայությունից, ուզում էին իրենց քաղաքական ղեկավար համարել՝ ամոթ նրանց: Մենք չենք ընդունում պարոն Սարգսյանի այս ոչ դե յուրե, կեղծված իշխանությունը: Չենք ընդունում նրանց՝ ոստիկան լինեն, թե անվտանգության ծառայող, կեղծ ընդդիմության ներկայացուցիչներ, ովքեր ուզում էին ժողովրդին արյան տանել: Ես թույլ չեմ տալու մեր արյունը»:
Կարդացեք նաև
Խոսելով ապրիլի 9-ի մասին՝ նա ասաց, որ այդ օրը տուն չի գնացել. Եթե մի բան սխալ արեցի, դա նա էր, որ երբ մենք պիտի գնայինք Բաղրամյան, ժողովուրդը լավ չհասկացավ, որ մենք պիտի Բաղրամյանով գնայինք Ծիծեռնակաբերդ»,- պատմեց պարոն Հովհաննիսյանը:
Նա նաեւ պատմեց, թե ինչպես է կորել տիկին Արմենուհու կոշիկը, արյունոտված ընկել փողոցում. «Երբ որ ինձ գետնեցին եւ ես ալ 4 ոտանի կենդանի դարձա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
,«Երբ որ ինձ գետնեցին եւ ես ալ 4 ոտանի կենդանի դարձա,,:Սա Րաֆֆիի միակ ճիշտ ինքնագնահատականն է:
Հենց դու քո ինքնագնահատականը հենց նոր տվեցիր:
Խոսքս Համլետ կոչեցյալին էր վերաբերում: