emedia.am-ի փոխանցմամբ՝ այսօր Կոմիտասի անվան պանթեոնում ՀՀ ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրվա առթիվ հիշատակի արարողության ժամանակ միմյանց հանդիպեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ կայքի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նախ եկավ միայնակ, հարգանքի տուրք մատուցեց Կարեն Դեմիրճյանի շիրիմին, ապա մոտեցավ և ողջունեց ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին, ով այդ պահին ՀԱԿ կուսակցության անդամների և համախոհների հետ կանգնած էր փոքր-ինչ ավելի հեռու` առանձին:
Լրագրողների հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, որ Կարեն Դեմիրճյանը ազգային հերոս է, և դրանով արդեն ամեն ինչ ասված է: «Բոլորիս նման իր թերություններն ունեցել է, բայց ինքը հսկա թռիչքի տեր մարդ է եղել: Մենք բոլորս պետք է հարգենք նրա հիշատակը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Րաֆֆու այս պահվածքը լավ է էլի, ԼՏՊ-պես քենախնդիր չէ…