Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղը ազատամարտի տարիներին շատ զոհ է ունեցել, սակայն չի ընկրկել, անառիկ է պահել հայոց սահմանագոտին: Ապրիլի 18-ին Կիրանցում հանդիսավոր միջոցառում էր: Մասնակցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ պատգամավոր Կարեն Սարիբեկյանը, Իջեւանի տարածաշրջանի համայնքների ղեկավարներ, երկրապահ կամավորականներ, ազատամարտի վետերաններ: Միջոցառումը նվիրված էր Կիրանցի վաշտի հրամանատար, վաղամեռիկ Սուրիկ Դավթյանի ծննդյան 50-ամյակին: Ելույթներում փառաբանվեց խիզախ հրամանատարի անցած ուղին, հարգանքի տուրք մատուցվեց հանուն հայրենիքի զոհված հերոսների հիշատակին, ծաղիկներ դրվեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին:Սուրիկ Դավթյանի մորը՝ Լուսիկ Դավթյանին հանձնվեց «Ասպետաց մայր» եւ Սուրիկ Դավթյանին հետմահու շնորհված Լեռնային Ղարաբաղի պատերազմի վետերանների միության «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալներ: Այնուհետեւ գյուղի դպրոցի դահլիճում կայացավ ճաշկերույթ, որտեղ ելույթ ունեցան զինվորական երգչախումբը, աշուղ Ռազմարը: Հայրենասիրական շունչն էր թեւածում սահմանամերձ Կիրանցում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: