Լրահոս
Օրվա լրահոսը

Քավոր Հարութի մոտ բազմաթիվ վնասվածքներ կան, այդ թվում՝ լեզվի

Ապրիլ 24,2013 23:14

Գյումրու Շիրակացի փողոցում երեկ հնչած կրակոցներից վնասվել է նաև  Հարություն Խաչատրյանի լեզուն, գնդակը վնասել է  այն: Նրա լեզուն, քիմքը , շուրթը կարված են, վերքեր ունի, խոսում է մեծ դժվարությամբ, ասածից էլ բան չի հասկացվում: Այսօր մեզ հետ զրույցում այսպես նկարագրեց տուժողի վիճակը նրան  վիրահատող բժիշկը`Գյումրիի բժշկական կենտրոնի վնասվածքաբանական բաժանմունքի վարիչ Խաչատուր Կարապետյանը:

Նա ասաց, որ հետագայում Հարություն Խաչատրյանի խոսելու ունակությունը կվերականգնվի, քանի որ այդ ամենը վերականգնվող է: Բժիշկը նաև տեղեկացրեց,  որ  Քավոր Հարութին հիվանդանոց են տեղափոխել ծանր շոկային վիճակում, հրազենային վիրավորումով: «Հարությունի մոտ կա բազուկի վնասվածք, ուներ միջանցիկ հրազենային վիրավորում բազկի ամբողջ երկայքնով, մուտքը արմնկային, ելքը` ուսահոդ,  գնդակը շարունակաբար ուսահոդից անցել էր դեպի ծնոտը` վնասելով բերանի խոռոչը և լեզուն: Ուներ բազկի հրազենային  կոտրվածք միջին երրոդականի հատվածում` բազամաբեկորային ոսկրային դեֆեկտով և ուներ նյարդի վնասում, արյան կորուստ և ծանր տրավմատիկ շոկ »-, տեղեկացրեց բժիշկը:

Նա նաև ասաց, որ  վիրահատության ժամանակ տեղազննել են նյարդի բեկորները, նյարդի ամբողջականությունը պահպանված է եղել, միայն թե սեղմումներ է ունեցել,  հետագա բուժումով պետք է վերականգնվի ձեռքի ֆունկցիան, ոսկրաբեկորների  դեֆեկտն էլ հաջողվել է փակել, դրվել է արտաօջախային համակարգ, կատարվել է ֆիքսացիա: Հիվանդին վերակենդանացման բաժնից արդեն տեղափոխել են հիվանդասենյակ, որն,  ի դեպ, շրջափակված էր ոստիկաններով: Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Մենք հետաքրքրվեցինք, թե հնարավո՞ր է քավոր Հարութը հաշմանդամ մնա,  որին ի պատասխան բժիշկն ասաց. «Նրա  կյանքին  վտանգ չի  սպառնում, էդպես գնահատենք վիճակը,  հաշմանդամության խնդիրն էլ հետո կերևա, որովհետև ոսկորի հետ խնդիր ունի, եթե հաջողվի առանց թարախային բորբոքման և առանց բարդությունների այս ընթացքը տանել, եթե հաջողվի ոսկորի սերտաճումն  էլ իրականացնել, նյարդի կենսունակությունն էլ վերականգանել, ապա հաշմանդամություն չի լինի»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930