Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակոցներ` Վարդան Ղուկասյանի դստեր հարսանիքից երկու օր անց (ֆոտոշարք)

Ապրիլ 23,2013 19:17 Share

OLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAOLYMPUS DIGITAL CAMERAԻնչպես  տեղեկացրել ենք, այսօր ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրու  Շիրակացի 54բ շենքի մոտ կրակել էին  ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն  Գիրգորյանի թիմակիցների` նրա հանգուցյալ հորեղբոր` Սերոբի երեխաների կնքահոր`քավոր Հարութի և Շեկոյի վրա, որոնք  հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գյումրու նորաբաց բժշկական կենտրոն:

Շեկոն՝ Արտյոմ Կարապետյանը,  մահացել էր, իսկ քավոր Հարութը վերակենդանացման բաժնում է: Բժիշկների հաղորդմամբ՝ նրա վիճակը  ծանր է: Ըստ շրջանառվող լուրերի,  կրակոցների հեղինակը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդիներն  են ու նրանց մտերիմը` Պատոյի Հովոն, որոնք փորձել են իրենց վրեժը հանել Քավոր Հարութից:

Գյումրիում տարածված խոսակցություների համաձայն՝ երկու օր առաջ, Վարդան Ղուկասյանի միջնեկ դստեր` Աննայի  հարսանիքի  ժամանակ, Ղուկասյան եղբայրների` Վարդանի, Գևորգի և Անդրանիկի որդիները`Սպարտակը, Նիկոլայը և Վահիկը, բարձր տրամադրության մեջ գտնվելով, հայտարարել են, թե՝ մենք Ղուկասյան ազգանունը չկրենք, եթե Կոլիկի վրեժը քավոր Հարութենցից չլուծենք:

Իսկ թե ինչ վրեժի մասին է խոսքը, հիշեցնենք, որ մոտ երկու ամիս  առաջ՝ նախագահական ընտրությունների նախաշեմին,  քավոր Հարութի սպորտսմեն որդին  Սլաբոդկա թաղամասում, որտեղ ապրում են Ղուկասյանները, հարվածել էր  նախկին քաղաքապետի եղբորորդուն` Նիկոլայ Ղուկասյանին՝ կոտրելով նրա գլուխը: Այս փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Ղուկասյանների տղաներն էլ որոշել  են վրեժխնդիր լինել քավոր Հարութից:

Կրակոցները հնչել էին հենց քավոր Հարութի տան մոտ, ուր մտնելիս են եղել տանտերը  Շեկոյի հետ, սակայն նշենք, որ արյունապատ  էին  դիմացի շենքի մուտքի աստիճանները: Ամենայն հավականությամբ՝ քավոր Հարութն ու Շեկոն փորձել են պատսպարվել դիմացի շենքում:

Քիչ առաջ Շիրակացի  փողոցում երթեկությունը  դադարեցված էր, ոստիկանները փակել էին ճանապարհը: Հարևանները խուճապի մեջ էին, որ «օրը ցերեկով մարդ են գյուլլում»:

Քիչ  առաջ նաև հայտնի դարձավ, որ ոստիկանությունը Բագրատաշենի սահմանային անցակետից բերման  է  ենթարկել Նիկոլայ Ղուկասյանին, իսկ հենց այս պահին 6-րդ վարչությունը Գյումրու ռեստորանահյուրանոցային համալիրներում փնտրում է մյուս կասկածյալներին` Վարդան Ղուկասյանի մյուս եղբորորդուն` Վահիկին  ու Պատոյի Հովոյին:

Նշենք, որ մայրաքաղաքից Գյումրի են բերվել ոստիկանության հատուկ խմբեր: Գյումերցիների մոտ կա մտավախություն, որ Շեկոյի մահը էժան չի նստի ու կունենա շարունակություն:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Այ անթասիբ անասուններ,իրար հետ պայմանավորվեք,հավաքվեք քաղաքից դուրս՝ Մարտունիկ-Վարդանիկներով հանդերձ, ու ձեր ռազբորկաները տղամարդավարի լուծեք՝ միմյանց սատկացրեք,այլ ոչ թե քաղաքում՝ անմեղ մարդկանց միջավայրում:Ասենք՝ որտե՞ղից ձեր մեջ էդքան տղամարդկություն ու թասիբ:

    • Սուրո says:

      Անասունը դու ես, որ վիրտուալ է լեզուտ երկար;Հետոել խոսում ես տղամարդկությունից;Բառերդ չափավորի ու մտածելով խոսի;

  2. վարդան says:

    Լ-թ ջան հերքի.քեզանից չէ,որ չես հերքում կամ ուրիշի անվան տակ լկտի մեկնաբանություններ չես գրում…զարմացած եմ…

  3. Nara says:

    վարդան ջան էլ ինչ հերքի…իրա տերերը այնքան են լկտիացել,որ հենց իրենք օրը ցերեկով ամենաբանուկ փողոցներից մեկի վրա մարդ են գյուլլում առանց երեսները թաքցնելու.դաբռո ունեն.

Պատասխանել