Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Սաքունց. «՝Մենք ստրուկներ ու հպատակներ չենք»

Ապրիլ 25,2013 16:03

«Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ի նախագահ Արթուր Սաքունցը «Այլընտրանքային ծառայության օրենսդրական եւ իրավակիրառական պրակտիկայի հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ կարծիք հայտնեց, որ այլընտրանքային զինծառայողների նկատմամբ քաղաքացիական հսկողություն պետք է լինի, այլ ոչ թե ուժային հսկողություն:

Խոսելով գործող օրենքի մասին՝ Արթուր Սաքունցն ասաց. «Ընդունման սկզբից մեռյալ օրենք էր, օրենքը չէր ապահովում այլընտրանքային ծառայություն: Մենք ստրուկներ ու հպատակներ չենք: Զինապարտության տարկետում է ստացել 1270 քաղաքացի, որոնցից առաքելական եկեղեցու 625 հետևորդ, իսկ այդ ժամանակաընթացքում 444 Եհովայի վկա է դատապարտվել: Ինչու՞: Ինչո՞ւ է խտրականություն դրվել: Դրանք (եհովայի վկաները) հաստատ ոչ մի անգամ վտանգ չէին ներկայացնի»:

Անցնելով արդեն առաջարկվող փոփոխություններին եւ հակադարձելով ՀՀ արդարադատության նախարարի եւ մնացյալ պատգամավորների այն դիտարկումներին, որ խղճի եւ կրոնի ազատությունը չպետք է վնասի ազգային անվտանգության հարցերին՝ ասաց. «Կոռուպցիան է ազգային անվտանգության սպառնալիքը, հազարավոր պաշտոնյաների երեխաներ չեն ծառայում բանակում:  Ովքե՞ր են քննելու, այդ հանձնաժողովի կազմում հավատաքննությո՞ւն է կատարվելու: Առողջապահության, ոստիկանության ներկայացուցիչնե՞րը պետք է քննեն` ես հավատացյա՞լ եմ, թե` ոչ»:
Սաքունցը կարծում է, որ «մարդկային քաղաքակրթության նվաճումներից օգտվելու իրավունքները» մեր պետք է թարմացնենք. «Մենք պետք է գնանք ոչ թե հետադիմական ճանապարհով: Խղճի թելադրանքով մարդուն ապահովել զինծառայությունից հրաժարումը պատժելի չպետք է լինի: Ժամկետները, ընթացակարգերը պետք է հստակ լինեն: Օրենքը պետք է ազդի ՔԿՀ-ներում գտնվող այդ բոլոր մարդկանց վրա: Կոչ եմ անում, որ քաղաքական մեծամասնությունը խնդրին մոտենա մարդու արժանապատվության տեսանկյունից: Մենք չպետք է մեզ թույլ տանք հետ մնալ աշխարհում զարգացումներից, դա զարգացում է, այլ ոչ հետընթաց»:

Սաքունցը մտավախություն հայտնեց նաեւ, որ նման քաղաքացիներին «ոչ արժանապատիվ» աշխատանք կառաջարկվի: Ինչի դեմ ընդվզեց ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը. «Ի՞նչ է նշանակում «ոչ արժանապատիվ» աշխատանք: Ցանկացած աշխատանք էլ արժանապատիվ է եւ հարգանքի արժանի»:

Սաքունցն ի պատասխան բերեց այնպիսի զավեշտալի օրինակ, ինչպես, ասենք, մարդուն կստիպեն ինչ որ իրեր տեղափոխել ձեռքով`պատճառաբանելով, թե այդ նույն աշխատանքը մեքենայով կատարելիս ավելի թանկ կարժենա կամ բարդ կլինի`տեղանքի իմաստով:
 Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Եթե ևս 5 տարի մեր երկիրը այս,՝ խավարամիտ, և գավառամիտ հոգեբանությամբ ուղղորդվի, ապա
    ետ վերադարձը կլինի անհնարին: Այսօր երկրում վախի զգացումը այնքան ուժեղ է, որ կարելի է այդ
    առումով նախանձել նույնիսկ ԽՄ-ն ժամանակներին, իսկ ով չի նկատում, ապա նրա արժանապատվությունը ուժեղ վնասված է:

Պատասխանել Maxim

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930