Կիևում Հայաստանի երկու քաղաքացիներ ցմահ ազատազրկման են դատապարտվել: Նրանք «4room» կահույքի հիպերմարկետի սեփականատեր Շաբաբ Ալոյանի սպանությունը պատվիրողն ու իրականացնողն են: Հայտնում է «Նովի ռեգիոն 2» լրատվականը:
Դատական նիստում նրանց մեղավորությունը ամբողջովին ապացուցվել է:
Շաբաբ Ալոյանը սպանվել է 2009թ. աշնանը, «4 room» հիպերմարկետի վաճառքի սրահում: Հարձակման ժամանակ սպանվել են նաև Ալոյանի երկու թիկնապահները: Նրանց հաջողվել էր հարձակվողներից մեկին վիրավորել, որը հետո մահացել է:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































 
                         
          
          
          
                                    
 
                                    
                                    
                                   