ՀԱԿ ավագանու թեկնածու Զոյա Թադեւոսյանը այսօր Ազատության հրապարակում ՀԱԿ հանրահավաքի ժամանակ ասաց, որ ՀՀԿ-ն ծրագրված ոչնչացնում է Երեւանը:

Տիկին Թադեւոսյանի խոսքերով, իշխանությունները քանդում են ամեն ինչ՝ կրկեսի շենքը, Փակ շուկան. «Իսկ ա’յ, կառուցելու շնորհք չունեն»:
Տիկին Թադեւոսյանը նաեւ ասաց, որ դեմ է ընտրակաշառք բաժանելուն, վերցնելուն, բայց. «Եթե որոշեք վերցնել, վերցրեք, հալալ լինի ձեզ, բայց երբեք ձայն չտաք այս իշխանություններին… մի վախեցեք ամեն ինչ կարելի է անել այս իշխանություններից ազատագրվելու համար: Վերջին ժամանակներս վախենալով ՀԱԿ-ի ուժեղացումից՝ իշխանությունները նորից բաց են թողել իրենց ախքերին եթեր եւ անընդհատ ժողովրդին ուզում են հիշեցնել մութ ու ցուրտ տարիները»:
Կարդացեք նաև
Տիկին Թադեւոսյանը հետո մեջբերումներ արեց ղարաբաղցի մի լրագրողի նամակից. « …Բոլոր նրանք, որոնք այսօր առաջին նախագահին մեղադրում են մթի ու ցրտի համար, թող այնքան քաջություն ունենան, որ կանգնեն ղարաբաղցիների դեմ եւ ասեն՝ ձեր պատճառով էինք մթի ու ցրտի մեջ ապրում: Իսկ եթե այդքան քաջություն չունեք, գոնե շնորհակալ եղեք Լեւոնին, որ նա ձեզ ձեր կամքին հակառակ հերոսացրեց: Դարձրեց մեկը նրանցից, ով իր բարեկեցությունը դրեց հաղթանակի զոհասեղանին»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































