Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնեցին Էլբրուսը գրոհելու

Մայիս 04,2013 23:47 Share

Այսօր Հայաստանի ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի երեք անդամներ՝ Լեւոն Մովսիսյանը, Վարդան Խաչատրյանը եւ Հովհաննես Մարտիրոսյանը, մեկնեցին Էլբրուս՝ «Red Fox Elbrus Race» միջազգային ամենամյա փառատոնի շրջանակներում գրոհելու Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթը:

Ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Հրավերն ստացել ենք Ռուսաստանի մեր գործընկերներից: Փառատոնին մասնակցելու են 16 երկրների շուրջ 260 մարզիկ լեռնագնացներ, որոնք մրցելու են քայ ռանինգ մրցաձեւում: Դա ալպինիզմի եւ աթլետիկայի յուրօրինակ հիբրիդ է: Մեկնարկը տրվելու է Էլբրուսի լանջին՝ ծովի մակերեւույթից երեք հազար մետր բարձրության վրա: Մասնակիցները պետք է վազքով, մագլցումոմներով, ցատկերով հաղթահարեն ժայռեր, լեռնային գետեր, երեւացող եւ չերեվացող սառցաճեղքեր, այլ բնական արգելքներ եւ հասնեն ծովի մակերեւույթից ուղղահայաց գծով չորս հազար մետր բարձրության վրա գտնվող եզրագիծ: Իսկ դա մոտ ութ կիլոմետր ճանապարհ է»:
Հարցին, թե մեր տղաները նման փորձ ունեն եւ կարող են պայքարել շատ թե քիչ բարձր տեղերի համար, Սուրեն Դանիելյանն ասաց. «Անցած տարի մենք Արագածում  փորձամրցում անցկացրինք մեր լավագույն ալպինիստ մարզիկների մասնակցությամբ: Եվ այս երեք տղաները անգամ մեզ համար անսպասելի բարձր արդյունքներ ցույց տվեցին: Հենց դա է մեզ հիմք տվել ընդունելու՝ փառատոնի կազմակերպիչների հրավերը: Հնարավոր է, որ տղաները մասնակցեն տարբեր դիսցիպլինների եւ նրանցից մեկը հասնի ընդհուպ մինչեւ Էլբրուսի լեռնագագաթ: Եթե նրանք տեղ  զբաղեցնեն առաջատարների տասնյակում, դա մեզ համար մեծ նվաճում կլինի, եթե հաշվի առնենք, որ մրցափորձ չունեն»: Ֆեդերացիայի փոխնախագահի խոսքերով իրենք համապատասխան ֆինանսավորում չեն ստանում, դրա համար էլ տղաները մեկնում են իրենց միջոցներով: «Եթե հնարավորություն լիներ, մենք նրանց կուղարկեինք տասն օր առաջ՝ կլիմայափոխվելու, մրցուղիներին ծանոթանալու: Իսկ հիմա նրանք տեղ կհասնեն վաղը, իսկ մյուս օրը կելնեն մեկնարկի: Լավ է, որ մարզագույքի խնդիր չունենք: Ռուսներն արդեն մեկ ամիս Էլբրուսում հավաք են անցկացնում», – ասաց Սուրեն Դանիելյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031