Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգության»՝ 8, ՀՅԴ-ի 2 հանձնաժողովականները չեն եկել ՏԸՀ-ներ

Մայիս 05,2013 10:00 Share

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր տեղեկություններ հաղորդեց ընտրությունների մասին: Նրա փոխանցմամբ` այսօր ժամը 07:00-ին մայրաքաղաքի 13 ընտրատարածքներում ձեւավորված 464 տեղամասային ընտրական հանձնաժողովները գումարել են նիստեր: Տեղամասային ընտրական հանձնաժողովների (ՏԸՀ ) 3712 անդամներից ներկա չեն եղել 12-ը: 

Բացակայող 12 քաղաքացիներից 2-ը նշանակված են եղել ընտրարածքային ընտրական հանձնաժողովների կողմից, 8 քաղաքացի նշանակված է եղել «Ժառանգություն» խմբակցության կողմից, 2 քաղաքացի` ՀՅԴ-ի կողմից:
Ժամը 08:00-ից բացվել են ընտրատեղամասերը:
ԿԸՀ նախագահի տեղեկացմամբ` «Ավագանու ընտրություններում դիտորդական առաքելություն են անցկացնում 26 հասարակական կազմակերպություն` մասնավորապես 6613 տեղական եւ 12 միջազգային դիտորդ վերահսկում է ընտրություննեը»:
Ինչ վերաբերում է դրոշմակնիքներին, ապա Մուկուչյանի խոսքով` թանաքանյութն անցել է հատուկ փորձաքննություն. «ԿԸՀ-ն անցկացրել է դասընթացներ տեղամասային ընտրական հանձնաժողովների համար: Հանձնաժողովների անդամները ծանոթացել են թանաքանյութին, ավելին` ԿԸՀ-ի լիազոր ներկայացուցիչների ներկայությամբ ստուգվել է թանաքանյութը; Անթույլատրելի է արհեստական միջամտությամբ ջնջել դրոշմակնիքը: Այս պահին դրոշմակնիքի հետ կապված ոչ մի տեղամասում խնդիր չի առաջացել»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031