Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաքելությունը» ահազանգեց Նորագյուղի եւ Ucom-ի մասին

Մայիս 05,2013 15:38 Share

«Առաքելություն» կուսակցության քաղխորհրդի անդամ, Երեւան քաղաքի ավագանու թեկնածու Մանուկ Սուքիասյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ Նորագյուղ թաղամասում 2 ընտրական տեղամաս կա, երկուսում էլ անձնագրերում դրված կնիքները շարունակում են ցնդել, նաեւ մեզ լուրեր են հասել, որ Ucom ընկերությունը իր աշխատակիցներին հարկադրում է գնալ ընտրության եւ անպայման քվեարկել Տարոն Մարգարյանի օգտին:

Հիշեցնենք, որ Ucom-ի վերաբերյալ ահազանգ էին ստացել նաեւ

Iditord.org կայքը,  եւ «Բարև Երևան» դաշինքը:

Իսկ Ucom-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը Aravot.am-ի հետ զրույցում հերքել էր  տարածված տեղեկությունը ու ասել, որ իրենք ապաքաղաքական կազմակերպություն են, եւ որևէ մեկի շահերը չեն ներկայացնում:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031