Լրահոս
Օրվա լրահոսը

«Յուքոմ»-ն իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանի՞ն. «Յուքոմ»-ից հերքում են

Մայիս 05,2013 15:13 Share

Ինչպես տեղեկացնում է Iditord.org կայքը,  «Բարև Երևան» դաշինքը ահազանգ է ստացել, որ «Յուքոմ» ընկերությունն իր աշխատակիցներին հրահանգել է ընտրել Տարոն Մարգարյանին:

Aravot.am-ի հետ զրույցում «Յուքոմ»-ի կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանը հերքեց տարածված տեղեկությունը և մանրամասնեց. «Նման բան Ձեզանից եմ լսում: Մենք ապաքաղաքական կազմակերպություն ենք, և որևէ մեկի շահերը չենք ներկայացնում: Ինձ թվում է՝ այդպիսի տեղեկություններ ժամանակ առ ժամանակ տարածվում են ավելի շատ քաղաքական պայքարին սրություն հաղորդելու համար, ինչը ինձ թվում է՝ անշնորհակալ գործ է: Պետք չէ խառնել սովորական տնտեսվարող սուբյեկտին քաղաքականությանը: Նման բան չկա, և առավել քան վստահ եմ, որ մենք այնքան շատ աշխատակիցներ ունենք, որ նրանց շարքում կան ամենատարբեր քաղաքական հայացքների տեր մարդիկ: Ու չեմ կարծում, որ այդ պարագայում նրանց կարելի է ստիպել ու հրահանգավորել: Իսկ եթե խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր հարում են այս կամ այն կուսակցությանը, և մեկը կարող է խնդրել ընտրել օրինակ՝ Արմեն Մարտիրոսյանին, մյուսը՝ Տարոն Մարգարյանին, կամ Արմեն Ռուստամյանին, ապա դա մեր իրավասությունից դուրս է, քանի որ յուրաքանչյուր ոք ունի ազատ ընտրության իրավունք, դա Սահմանադրությամբ է ամրագրված»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031